![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Polarskipet_Maud.jpg/640px-Polarskipet_Maud.jpg&w=640&q=50)
Մոդ (նավ)
նավ / From Wikipedia, the free encyclopedia
«Մոդ» (նորվ.՝ Maud), Ռուալ Ամունդսենի և Օսկար Վիստինգի արշավախմբի նավը, որով կատարվել են Հյուսիսային ծովային ուղով նավարկություններ (1918-ից 1920 թվականներիին) և նավախոտորում Արևելասիբիրական ծովով (1922-ից 1925 թվականները)։ Նավն անվանել են ի պատիվ Նորվեգիայի թագուհի Մոդ Մեծբրիտանացու (1869-1938)։
Կոչվել է ի պատիվ | Մոդ Բրիտանացի ![]() | |
---|---|---|
Աշխարհագրական կոորդինատներ | 69°7′8″N 105°1′12″W ![]() | |
Նշանակալից իրադարձություն | The Maud Expedition (1918–1925) ![]() | |
Ստեղծման վայր | Ասքեր ![]() | |
Պաշտոնական բացման ամսաթիվը | 17 Հունիսի 1917 ![]() | |
Գործարկման ամսաթիվ | 1917 ![]() | |
Նավի լայնություն | 12,3 մետր ![]() | |
Երկարություն | 36,5 մետր ![]() | |
Գրանցման երկիր | Նորվեգիա, Կանադա ![]() |
![Քարտեզ](http://maps.wikimedia.org/img/osm-intl,12,69.11888889,-105.02,350x350.png?lang=hy&domain=hy.wikipedia.org&title=%D5%84%D5%B8%D5%A4_%28%D5%B6%D5%A1%D5%BE%29&revid=9929439&groups=_d5254ad1c579ff35a16d45207853c352dfea7a21)
1908 թվականին Ռուալ Ամունդսենը որոշում կայացրեց նավախոտորում կատարել հինգ տարով պակովային սառույցներում Բերինգի նեղուցից մինչև Շպիցբերգեն կղզի. նպատակը Հյուսիսային բևեռ հասնելն էր։ Այդ ճամփորդության համար Ռուալ Ամունդսենին տրամադրեցին «Ֆրամ» առագաստանավը։ Նախկինում այդպիսի նավախոտորում կատարել էր նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը 1893-ից 1896 թվականներին։ Ամունդսենը որոշել էր, որ էքսպեդիացիան կսկսի 1910 թվականին, սակայն իմանալով այն լուրը, որ արդեն Հյուսիսային բևեռը նվաճված է, միտքը փոխում է և որոշում է մեկնել հակառակ ուղղությամբ՝ Հարավային բևեռ՝ Անտարկտիդա։ «Ֆրամը», որը դիմացել էր երկու արշավների Արկտիկայում և մեկ՝ Անտարկտիդայում, ինչպես նաև շուրջերկրյա ճանապարհորդություն, խիստ վնասվել էր։ Դրան ավելացրած նաև այն հանգամանքը, որ նավը պետական սեփականություն էր համարվում։ Ուստի կարող էր միջամտել Ամունդսենի ճանապարհորդություններին։ Որոշելով, որ առաջին մարդն է դառնալու, ով լինելու է և՛ Հյուսիսային, և՛ Հարավային բևեռում, Ամունդսենը սկսում է նոր՝ սեփական նավի շինարարությունը։