ռուս շոումեն, կատակերգու, կատակերգու, սցենարիստ, պրոդյուսեր From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Սերգեևիչ Գալուստյան (Նշան Սերգեյի Գալստյան[1], հոկտեմբերի 25, 1979, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական շոումեն, հումորիստ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՈՒՀԱ-ի նախկին մասնակից, «Comedy Club» շոուի հրավիրված ռեզիդենտ։
Միխայիլ Գալուստյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, սցենարիստ, կինոդերասան, կատակերգու, հաղորդավար, հեռուստահաղորդավար, գիտակ, հեռուստատեսային դերասան և ՈՒՀԱ-ի խաղացող |
Ժանրեր | կինոկատակերգություն և հումոր |
Անդամություն | Q4478933? |
Նշան Սերգեևիչ Գալուստյանը ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 25-ին Սոչիում։ Սկզբից սովորել է Սոչիի № 2 դպրոցում։ 3-ից 5-րդ դասարաններում սովորել է նաև երաժշտական դպրոցի՝ դաշնամուրի բաժնում։ Աշխատել է տիկնիկային թատրոնում, որպես ձյուդոյի տիկնիկի խաղավար։ Հինգերորդ դասարանը ավարտելուց հետո, ծնողները նրան տեղափոխում են № 8 գիմնազիա, որտեղ նա առաջին անգամ բեմ է դուրս եկել, Վինի Թուխի կերպարում։ Տասներորդ դասարանում նա մասնակցում է հումորային նախագիծ՝ ՈՒՀԱ-ին (КВН) և իր դասընկերների օգնությամբ, նրանք հաղթում են տասնմեկերորդ դասարանցիներին։ Գալուստյանը դարձավ իր թիմի ավագը, և նրանք հաղթեցին բոլորին, բացի մի թիմից՝ ՍԳՈՒ-ին։
1996 թվականին Գալուստյանը ավարտեց դպրոցը և գնաց բժշկական համալսարան, որպես ֆելդշեր։ Նա այդ ժամանակներում խաղացել է «Այրված արև» թիմում։ 1998 թվականին նրա համալսարանային թիմը ընդունվում է Վորոնեժում կայանալիք ՈՒՀԱ-ի մրցույթին և հասնում է մինչև եզրափակիչ։ Իր թիմի ներկայանալուց հետո, Միխայիլը հրավեր է ստանում Ալեքսանդր Վասիելևիչի կողմից, մասնակցելու ՈՒՀԱ-ի բարձր լիգային։
Արդեն 2002 թվականին Միխայիլը դառնում է «Այրվող արև» թիմի ավագը։ Շատ չանցած «Այրվող արև» թիմը դառնում է ՈՒՀԱ-ի բարձր լիգայի հաղթող (2003 թվականին), նրանք երեք անգամ դարձել են նաև ՈՒՀԱ-ի ամառային գավաթի հաղթող (2004, 2005 և 2009)։
2006 թվականից մինչև 2012 թվականը, Միխայիլը մասնակցել է ՏՆՏ հեռուստատեսությունում ցուցադրվող «Наша Russia» հումորային սկետչկոմում։ Նկարահանվել է նաև «ChocoPie» բիսկվիթի գովազդում, և «Բասկին Ռոբինս» պաղպաղակի գովազդում։
2011 թվականին Գալուստյանը դառնում է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի ուսանող։
2012 թվականին Գալուստյանը մտնում է «NG Production» կազմի մեջ, որտեղ դառնում է կրեատիվ պրոդյուսեր[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.