Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Միջմայրցամաքային գավաթ (նախկինում՝ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի Գավաթ, Տոյոտայի գավաթ, Ինտերկոնտինենտալ գավաթ), ֆուտբոլային ամենամյա պաշտոնական մրցույթ, որն անց է կացվել 1960 թվականից մինչև 2004 թվականը, Եվրոպայի (ՈՒԵՖԱ) և Հարավային Ամերիկայի (ԿՈՆՄԵԲՈԼ) ֆուտբոլային կոնֆեդերացիաների հովանու ներքո, Չեմպիոնների Լիգայի և Լիբերտադորեսի գավաթի հաղթողների միջև։
Արագ փաստեր Միջմայրցամաքային գավաթ անգլ.՝ Intercontinental CupEuropean-South American CupToyota Cup ...
Միջմայրցամաքային գավաթ անգլ.՝ Intercontinental Cup European-South American Cup Toyota Cup | |
---|---|
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ և ԿՈՆՄԵԲՈԼ |
Հիմնվել է | 1960 (1980-ից՝ ներկայիս ֆորմատով) |
Ակումբների քանակ | 2 |
Ներկայիս չեմպիոն | Պորտու (2-րդ տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Բոկա Խունիորս Պենյարոլ Նասիոնալ Միլան Ռեալ Մադրիդ (3-ական տիտղոս) |
Փակել
Գավաթի վերջին խաղարկությունը կայացել է 2004 թվականին, չեմպիոն է հռչակվել Պորտուն։ 2005 թվականից սկսած Միջմայրցամաքային գավաթի փոխարեն անց է կացվում Աշխարհի ակումբային առաջնությունը։
Բոլոր հաղթողները փաստացի ճանաչվում էին որպես «Աշխարհի ակումբային չեմպիոններ»[1]։