Մերձարկտիկական գոտի, Հյուսիսային կիսագնդում, արկտիկական և բարեխառն գոտիների միջև։ Հարավային սահմանը օվկիանոսում անցնում է սառույցների սեզոնային տարածման սահմանով։ Կլիման ցուրտ է։ Ամենատաք ամսվա միջին ջերմաստիճանը 5°-10 °C է, ցուրտ ամռանը՝ -5 °C-ից մինչև -30 °C, - 40 °C (երբեմն-50 °C)։ Ամռանը գերակշռում են արևմտյան բարեխառն օդային հոսանքները և ցիկլոնային ինտենսիվ գործունեությունը, ձմռանը՝ արկտիկական օդային հոսանքները և մթնոլորտի անտիցիկլոնային վիճակը։ Տեղումները (տարեկան՝ 300-500 մմ) գլխավորապես թափվում են պինդ վիճակում, որոնց քանակը գերակշռում է գոլորշիացմանը։ Ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 8 ամիս։ Կա գրունտների խոր սառածություն։ Միկրո և մեզոռելիեֆում գերակշռում են հիդրոլակոլիթները՝ կապված սոլիֆլյուկցիայի հետ։ Մերձարկտիկական գոտում առանձնացվում են տունդրայի և անտառատունդրայի զոնաներ։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում առանձնացվում են երկուական մերձօվկիանոսային և մեկական ցամաքային սեկտորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 496

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.