From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Պարրոտ (անգլ.՝ George Parrott, մարտի 20, 1834, Մոնբելյար - մարտի 22, 1881, Rawlins, Վայոմինգ, ԱՄՆ)[1] նաև հայտնի է որպես Մեծ քիթ Ջորջ, Մեծ կտուց Պարրոտ, Ջորջ Մանուս և Ջորջ Ուորդեն, 19-րդ դարի վերջին ամերիկյան Վայրի Արևմուտքում անասնագող և մեծ ճանապարհի ավազակ[2]։ Լինչի դատաստանից հետո նրա մաշկից մի զույգ կոշիկ են պատրաստել, իսկ գանգի մի մասը օգտագործել են որպես մոխրաման[3][4]։
1878 թվականին Պարրոտը և նրա հանցախումբը գնացքի գողությունից հետո սպանել են երկու իրավապահների՝ Վայոմինգի շերիֆի տեղակալ Ռոբերտ Վիդոֆիլդին և Union Pacific-ի հետախույզ Թիփ Վինսենթին։ 1878 թվականի օգոստոսի 19-ին՝ Մեդիսին Բոու գետի մոտակայքում գտնվող երկաթուղու մեկուսացված հատվածում կողոպուտի փորձից հետո Ուիդդոուֆիլդին և Վինսենթին հրամայվել էր գտնել Պարրոտի հանցախումբը[3]։ Սպաները օրինազանցների հետքերով գնացել են Էլք լեռան մոտ գտնվող Ռաթլսնեյք կիրճում գտնվող ճամբար, որտեղ նրանց նկատել էր ավազակախմբի դիտորդը։ Կողոպտիչները հանգցրել են խարույկը և թաքնվել թփերի մեջ։ իդոֆիլդը զգացել էր, որ կրակի մոխիրը դեռ տաք է։ Օինազանցները դարանակալել են օրենապահներին՝ կրակել են Վիդոֆիլդի դեմքին։ Վինսենթը փորձել է փախչել, բայց մինչ ձորից դուրս գալը նրան գնդակահարել են։ Նախքան դիակները թաքցնելը և վայրից փախչելը բանդան վերցրել է նրանց զենքը և նրանցից մեկի ձին։
Երկու օրինապահների սպանությունն արագ բացահայտվել է, և «մարդասպաններին ձերբակալելու» համար առաջարկվել է 10․000 դոլար պարգև։ Հետագայում այն կրկնապատկվել է և դարձել 20․000 դոլար[5]։
1879 թվականի փետրվարին «Մեծ քիթ» Ջորջը և նրա համախոհները գտնվել են Մայլսթաունում (այժմ ՝ Մայլս Սիթի, Մոնտանա)։ Ջորջը, Չարլի Բուրիսը և ևս երկու հոգի կողոպտել են բարգավաճ վաճառականը Մորիս Քանին, չնայած նա ճանապարհորդել է զինված 15 հոգանոց շարասյունի և երկու սպայի ուղեկցությամբ, որոնց հանձնարարված էր հավաքել բանակի աշխատավարձը։ Մոտ 16 կմ Փոուդեր գետի խաչմերուկից այն կողմ դիմակներ հագած բանդան սպասել և երբ կառքերի ու զինվորների մեջ տարածք է առաջացել, հանկարծակի հարձակվել են և կողոպտել են ․600-ից մինչև 14000 ԱՄՆ դոլար գումար՝ ըստ տարբեր աղբյուրների[6][7]։
1880 թվականին Մորիս Քանի կողոպուտից հետո Մայլս Սիթիում երկու տեղացի պատգամավորներ՝ Լեմ Ուիլսոնը և Ֆրեդ Շմալսը ձերբակալել են Մեծ քիթ Ջորջ Պարրոտին և Չարլի Բուրիսին կամ «հոլանդացի Չարլիին», երբ նրանք հարբած պարծեցել են, որ սպանել են Վայոմինգի երկու օրինապահներին[6][8]։ Պարրոտին վերադարձրել է Վայոմինգ՝ սպանության մեղադրանքով[9]։
Պարրոտը դատապարտվել է կախաղանի 1881 թվականի ապրիլի 2-ին, դատավարությունից հետո փորձել է փախչել Վայոմինգ նահանգի Ռաուլինս բանտից։ Պարրոտը գրպանի դանակով և ավազաքարի կտորով կարողացել է հանել կապանքների գամերը, թաքնվել է զուգարանում, և երբ բանտապահ Ռոբերտ Ռանկինը ներս է մտել, օգտագործելով կապանքները՝ հարվածել է Ռանկինի գլխին՝ կոտրելով նրա գանգը։ Ռանկինը կարողացել է դիմադրել և միաժամանակ օգնության է կանչել կնոջը՝ Ռոզային, որը ատրճանակով ստիպել է Պարրոտին վերադառնալ իր խուց։ Փախուստի փորձի մասին լուրը արագ տարածվել է, և մարդկանց խմբերը սկսել են ճանապարհ ընկնել դեպի բանտ։ Դիմակավորված մարդիկ ներխուժել են բանտ և զենքի սպառնալիքով Ռանկինից վերցրել են բանալիները և Պարրոտին դուրս հանել խցից[8][10]։ Պարրոտի «փրկարարները» նրան դուրս բերելով ավելի քան 200 հոգուց բաղկացած ամբոխի մոտ նրան կախել են հեռագրասյունից[9][11]։
Չարլի Բուրիսին նման լինչի է ենթարկել նրա ձերբակալությունից շատ չանցած։ Տեղացիների խումբը նրան գտել է գնացքի բեռնախցիկում թաքնված և կախել մոտակա խաչմերուկի հեռագրասյունից[12]։
Բժիշկներ Թոմաս Մագին և Ջոն Յուջին Օսբորնը վերցրել են Պարրոտի մարմնին նրա մահից հետո, որպեսզի ուսումնասիրեն ուղեղը նրա հանցավորության վերաբերյալ վկայություններ գտնելու համար[11][13]։ Պարրոտի գանգի վերին մասը կոպտորեն սղոցել են, և նվիրել 16-ամյա Լիլիան Հիթին, որն այն ժամանակ Մագիի բժշկական օգնականն էր։ Հիթը դարձել Վայոմինգի առաջին կին բժիշկը և ասում են, որ նա օգտագործել է գանգի հատվածը որպես մոխրաման, գրչաման[8][14]։ Պարրոտի դեմքից նաև հետմահու դիմակ են հանել։ Ազդրերի և կրծքավանդակի մաշկը, ներառյալ մահացածի պտուկները, ուղարկել են Դենվերի կաշեգործարան, որտեղ մաշկից մի զույգ կոշիկ և բժշկական պայուսակ են կարել[15][16]։ Դրանք պահել է Օսբորնը, ով կոշիկները հագել է իր երդմնակալության պարահանդեսին Վայոմինգ նահանգի առաջին դեմոկրատ նահանգապետ ընտրվելուց հետո[17][18]։ Պարրոտի մասնատված մարմինը՝ մինչև փորձերի ավարտը մոտ մեկ տարի, պահել են վիսկիի տակառում, որը լցված էր աղի լուծույթով, մինչ փորձերը շարունակվում էինԼ Հետո նրան թաղել են Մագիի գրասենյակի հետևի բակում[3][4]։
1950 թվականի մայիսի 11-ին շինարարները ոսկորներով լցված վիսկիի տակառ են հայտնաբերել Ռաուլինսի ազգային բանկում։ Տակառի ներսում մի գանգ կար, որի վերևը սղոցված էր, մի շիշ բուսական բաղադրությամբև կոշիկներ[19][20] Բժիշկ Լիլիան Հիթին, որն այն ժամանակ ութսունն անց էր, կապ է հաստատել, և ուղարկել է գանգիհատվածը, որը համապատասխանել է գտնված գանգին։ ԴՆԹ թեստը հետագայում հաստատել է, որ մնացորդները Մեծ Քիթ Ջորջի մնացորդներն են։ Մեծ Քիթ Ջորջի կաշվից պատրաստված կոշիկները մշտական ցուցադրության են դրվածՌաուլինսի Կարբոն շրջանի թանգարանում՝ նրա գանգի ստորին հատվածի և հետմահու մահվան դիմակի հետ միասին[8]։ Ավազակի կախելու ժամանակ օգտագործված կապանքները, ինչպես նաև գանգի վերին հատվածը ցուցադրված են Նեբրասկա նահանգի Օմահա նահանգի Union Pacific թանգարանում։ Նրա մաշկից պատրաստված դեղամիջոցների տոպրակը չի հայտնաբերվել[2][9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.