թռչունների տեսակներ From Wikipedia, the free encyclopedia
Մեծ սղոցակտուց բադ, (լատին․՝ Mergus merganser), բադերի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեծ սղոցակտուց բադ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Mergus merganser | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Բնադրման տարածք Տարածքներ, որտեղ բնակվում են ողջ տարին Ձմեռելու վայրեր | ||||||||
|
Մարմնի երկարությունը՝ 58-66 սմ է, թևերի բացվածքը՝ 82-97 սմ, կենդանի զանգվածը՝ 1,1-2 կգ արուի գլուխը մուգ կանաչ է, ծոծրակը՝ երկարավուն փետուրներով, մեջքը՝ սև։ Մարմինը ներքևից բաց վարդագույն է կամ սպիտակ։ Էգի դարչնագույն-շիկակարմիր գլուխը և վզի վերին հատվածը ցայտերանգ են բաց գույնի ստորին հատվածի և մարմնի ներքևի մասի համադրությամբ, մարմինը վերևից մոխրագույն է։ Մեծ սղոցակտուց բադերը սովորաբար հանդիպում են փոքր երամներով։
Բնակվում է ժայռոտ կամ մանրախճոտ ափերով լճերում։ Սնվում է ձկներով, խխունջներով, միջատներով, երկկենցաղներով։ Բույնը կառուցում է գետնին՝ խոտաբույսերից։ Մինչև 1940-ական թվականներին հաստատված էր որպես նստակյաց թռչուն։ Հետագա տարիներին Սևանա լճում, Հրազդանի ձորում և այլուր բնադրատեղիների կորստի ու թվաքանակի խիստ կրճատման հետևանքով Հայաստանում գրանցվել է միայն գարնանային, աշնանային չուի ընթացքում և ձմռանը։ 1920-ական թվականների օգոստոսին հասուն անհատներ (ձագերով) գրանցվել են Սևանա լճում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սղոցակտուց բադ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ սղոցակտուց բադ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.