From Wikipedia, the free encyclopedia
Մարչելո Վինչենցո Դոմենիկո Մաստրոյանի (իտալ.՝ Marcello Vincenzo Domenico Mastroianni, սեպտեմբերի 28, 1924[1][2][3][…], Ֆոնտանա Լարի, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա - դեկտեմբերի 19, 1996[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա), իտալացի դերասան։
Մարչելո Մաստրոյանի իտալ.՝ Marcello Mastroianni | |
---|---|
Մաստրոյանին Ֆելինիի «Ութ ու կեսում» | |
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆոնտանա Լարի, Լացիո, Իտալիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1996[1][2][4][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Կամպո Վերանո |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Ազգություն | Իտալիա Իտալացի |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1938–1996 |
Ծնողներ | հայր՝ Անհայտ[4] |
Ամուսին(ներ) | Ֆլորա կալաբելա (1950-1970) |
Համատեղ ապրող(ներ) | Կատրին Դենյով, Ֆեյ Դանաուեյ[5], Աննա Մարիա Տատո, Անուկ Էմե, Ուրսուլա Անդրես, Կլաուդիա Կարդինալե և Լոուրեն Հաթոն |
Երեխա(ներ) | Կյարա Մաստրոյանի[4] և Բարբարա Մաստրոյանի[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարչելո Մաստրոյանին ծնվել է 1924 թվականին Իտալիայի Ֆոնտանալիր գյուղաքաղաքում։ Հանդես է եկել Հռոմի համալսարանի սիրողական թատրոնում։ 1948 թվականին ռեժիսոր Լուկինո Վիսկոնտին նրան հրավիրել է իր ղեկավարած թատերախումբ, որտեղ հաջողությամբ խաղացել է Ալֆիերիի և Շեքսպիրի պիեսներում։ Առաջին անգամ նկարահանվել է 1947 թվականին Ռիկարդո Ֆրեդայի «Բանտից փախածը» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է Լուչիանո Էմերի «Օգոստոսյան կիրակի» (1949), «Փարիզը միշտ Փարիզ է» (1951) և «Հռոմեացի նշանածները» (1954), Ջուզեպպե Դե Սանտիսի «Սիրո օրեր» (1953), Կարլո Լիձանիի «Պատմվածք խեղճ սիրահարների մասին» (1954), Լուկինո Վիսկոնտիի «Սպիտակ գիշերներ» (1957), Մարիո Մոնիչելիի «Հայրեր և որդիներ» (1957) և «Աղավնին» (1959) Էլիո Պետրիի «Մեկ հեկտար երկինք» (1958), Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (1960), «Ութ ու կես» (1962), Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշերը» (1961), Լուի Մալլի «Անձնական կյանք» (1961) Պիետրո Ջերմիի «Ամուսնալուծություն իտալական ձևով» (1962), Վիտտորիո դե Սիկայի «Երեկ, այսօր, վաղը» (1963), «Ընկերները» (1963), «Ուրախ ուրվականները (1963), «Կազանովա-70» (1964), «Սիրահարների ժամանակը» (1969), «Ամուսնություն իտալական ձևով» (1965), «Արևածաղիկներ» (1969), Կլոդ Լելուշի «Դարձյալ սիրո մասին» (1970), Էտորե Սկոլայի «Մի առանձնահատուկ օր» (1977, լավագույն դերակատարման համար արժանացել է «Օսկար» մրցանակի)։ Արժանացել մի շարք այնպիսի մրցանակների, ինչպիսիք են Բրիտանական կինոակադեմիայի մրցանակ, Կաննի կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն տղամարդու դերակատարման անվանակարգում, ինչպես նաև երկու «Ոսկե գլոբուս»[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.