From Wikipedia, the free encyclopedia
Մարչելլո Մալպիգի (իտալ.՝ Marcello Malpighi, մարտի 10, 1628[1][2][3][…], Կրևալկորե, Պապական մարզ - նոյեմբերի 29, 1694[1][3], Հռոմ, Պապական մարզ), իտալացի կենսաբան, բժիշկ, Լոնդոնյան թագավորական ընկերության անդամ։
Մարչելլո Մալպիգի Marcello Malpighi | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1628[1][2][3][…] Կրևալկորե, Պապական մարզ |
Մահացել է | նոյեմբերի 29, 1694[1][3] (66 տարեկան) Հռոմ, Պապական մարզ բնական մահով |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | կենդանաբան, անատոմ, բուսաբան և միջատաբան |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան և Պիզայի համալսարան |
Գործունեության ոլորտ | անատոմիա, բժշկություն և կենսաբանություն |
Պաշտոն(ներ) | պրոֆեսոր |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն և Արկադիայի ակադեմիա |
Ալմա մատեր | Բոլոնիայի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[4] |
Գիտական ղեկավար | Ջովաննի Ալֆոնսո Բորելլի[5] |
Եղել է գիտական ղեկավար | Անտոնիո Մարիա Վալսալվա[5] |
Պարգևներ | |
Marcello Malpighi Վիքիպահեստում |
Սովորել է Բոլոնյան համալսարանում։ Նույն համալսարանի բժշկագիտության դոկտոր (1653), պրոֆեսոր (1656-1691)։ Բույսերի և կենդանիների միկրոսկոպիական անատոմիայի հիմնադիրներից է։ 180 անգամ խոշորացնող մանրադիտակով հետազոտել է բույսերի բջջային կառուցվածքը, հայտնագործել տրաքեաները, հաստատել նյութերի վերընթաց ու վարընթաց հոսքերի առկայությունը, բացահայտել տերևների դերը բույսերի սնուցման գործում։
Նկարագրել է փայծաղի ավշային մարմնիկները, երիկամային կծիկները, սարդակերպերի, բազմոտանիների և միջատների արտաթորության օրգանները, մաշկի ծլական շերտը (այդ գոյացությունները կոչվել են Մարչելլոյիի անունով), ինչպես նաև արյան մարմնիկները, թոքերի ալվեոլները, լեզվի համային պտկիկները և այլն։ Մարչելլոյի հայտնագործել է մազանոթային արյան շրջանառությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.