From Wikipedia, the free encyclopedia
Մանկական աշխատանք, անչափահասների վարձու աշխատանք։ Եզրը վերաբերում է աշխատանքի ցանկացած ձևի միջոցով երեխաների շահագործմանը, որը զրկում է նրանց մանկությունից, խանգարում նրանց կանոնավոր դպրոց հաճախելու կարողությանը և հոգեկան, ֆիզիկական, սոցիալական և բարոյական առումով վնասակար է։
Մանկական աշխատանքի օրենսդրական առաջին սահմանափակումը իրականացվել է Մեծ Բրիտանիայում (1833), սահմանվել է 9-13 տարեկան երեխաների 8-ժամյա աշխատանքային օր, արգելվել 9-18 տարեկան երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) (1937 թվական) կոնվենցիան երեխաներին աշխատանքի ընդունելու նվազագույն տարիքը սահմանել է 15-ը։ Մինչդեռ Իրանում, Թուրքիայում, Թաիլանդում, Կոստա Ռիկայում, Հայիթիում երեխաներին աշխատանքի են ընդունում 12 տարեկանից[փա՞ստ]։ ճապոնիայում, Ավստրալիայում, Իսլանդիայում, Շվեդիայում օգտագործվում է երեխաների և դեռահասների գիշերային աշխատանքը[փա՞ստ]։ ԱՄՆ-ի մեծ մասում 16 տարին չլրացրած դեռահասների աշխատանքային օրը 8 ժամ է[փա՞ստ]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 226)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանկական աշխատանք» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.