From Wikipedia, the free encyclopedia
Մանակաբարձուհի, միջնակարգ մասնագիտական կրթությամբ բժշկական աշխատող, որն օգնություն է ցույց տալիս հղիության և ծննդաբերության ժամանակ։ Զբաղվում է հղիների պատրոնաժով, կատարում բժշկի նշանակած պրոցեդուրները, ընդունում ծնունդը։ Կոլտնտեսային ծննդատներում և մանկաբարձական կետերում մանկաբարձուհին կատարում է հղի կանանց հաշվառում, ընդունում է բնականոն ծնունդները, իսկ սրտի արատով կամ որևէ հիվանդությամբ տառապող և մանկաբարձական բարդություններով հղիներին ժամանակից շուտ տեղափոխում շրջկենտրոնի ծննդատուն։ Անհետաձգելի դեպքերում մանկաբարձուհուն թույլատրվում է կատարել պտղապարկի պատռում, շեքահատում, ձեռքով ընկերքի հեռացում, միջամտություն պտղի հետույքային առաջադրության դեպքում։ Մանկաբարձուհին պարտավոր է նաև զրույցներ անցկացնել կնոջ հիգիենայի և երեխաների խնամքի մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 226)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.