From Wikipedia, the free encyclopedia
Մագնիսական ոսպնյակ, մագնիսական դաշտի միջոցով լիցքավորված մասնիկների փնջերը կիզակետող սարք։ Էլեկտրոնային ոսպնյակի տարատեսակներից է։ Պարզագույն մագնիսական ոսպնյակը սոլենոիդն է, որի ստեղծած դաշտն օգտագործվում է էլեկտրոնային մանրադիտակներում, մաս-սպեկտրո-մետրերում և այլ սարքերում փոքր էներգիայի լիցքավորված մասնիկների փնջերի կիզակետման համար։ Մեծ էներգիայի մասնիկների փնջերի ձևավորման համար օգտագործում են քառաբևեռ մագնիսական ոսպնյակներ, որոնց մագնիսական դաշտն ուղղահայաց է փնջի առանցքին։ Մագնսսական ոսպնյակը քառաբևեռ ցրող և հավաքող է․ եթե այն մի հարթության մեջ ցրում է փունջը, ապա դրան ուղղահայաց հարթության մեջ հավաքում է։ Քառաբևեռ մագնիսական ոսպնյակների զույգը հնարավորություն է տալիս մեծ էներգիայի մասնիկների փունջը, զգալի հեռավորությունների վրա տեղափոխելիս, բերել նպատակահարմար չափերի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 638)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.