Մ.թ.ա. 6-րդ դար, հարյուրամյակ, որ սկսվել է մ.թ.ա. 600 թվականից և ավարտվել մ.թ.ա. 501 թվականին։
Դարեր
Մ.թ.ա. 7-րդ դար | Մ.թ.ա. 6-րդ դար | Մ.թ.ա. 5-րդ դար |
Այս դարը հայտնի է որպես մարդկության պատմության դարաշրջաններից մեկի՝ առանցքային ժամանակի զարգացման գագաթնակետ։ Այս դարում են իրենց գործունեությամբ հանդես եկել 5 աշխարհահռչակ մտածողներ, որոնք էապես նպաստել են մարդկության զարգացմանը։ Նրանք էին՝ Բուդդան և Մահավիրան Հնդկաստանում, Զրադաշտը Պարսկաստանում, Պյութագորասը Հին Հունաստանում, Կոնֆուցիոսը Չինաստանում և Պանինին Հնդկաստանում։
Եվրոպայի արևմուտքում այդ ժամանակ ավարտվում է երկաթի դարը, մեծ զարգացման է հասնում կելտերի մշակույթը։ Եվրոպայի հյուսիսում դեռ շարունակվում է բրոնզի դարը, իսկ Միջերկրական ծովի շրջանում սկիզբ է առնում հունական փիլիսոփայությունը։
Մերձավոր Արևելքում դարի առաջին կեսին գերիշխող էր Նոր Բաբելոնական կամ Խալդեական կայսրությունը, որը առաջացել էր նախորդ դարում Ասորեստանի աշխարհակալ տերության կործանումից հետո։ Մ.թ.ա. 586 թվականին այն նվաճել էր Երուսաղեմը և վերջ տվել Հուդայի թագավորությանը։ Բաբելոնցիների իշխանությունը տևում է մինչև մ.թ.ա. 540-ական թվականները, երբ առաջանում է Աքեմենյան պետությունը։ Վերջինս դարի ընթացքում նվաճում է հարևան և հեռավոր բազմաթիվ երկրներ՝ այն ժամանակվա հայտնի աշխարհի մեծագույն մասը։ Նրա պաշտոնական կրոնն է դառնում նոր հիմնադրված զրադաշտականությունը։
Հեռավոր Արևելքում՝ Չինաստանում, սկսվում է «Գարնան և աշնան ժամանակաշրջանը»։ Չինաստանում հայտնվում են բազմաթիվ պետություններ, որոնք որոշ ժամանակ անց միավորվում են միասնական պետության կազմում։ Չին ժողովրդի հոգևոր զարգացմանը մեծապես նպաստում են գաղափարաբանական երկու կրոնները՝ կոնֆուցիականությունը (հիմնադիր՝ Կոնֆուցիոս) և դաոսականությունը (հիմնադիր՝ Լաո Ցզի)։ Միևնույն ժամանակ Հնդկաստանում բրահմայականության ծոցից դուրս է գալիս նոր կրոն՝ բուդդայականությունը (հիմնադիրներ՝ Բուդդա և Մահավիրա)։ Առաջին գրավոր հնդեվրոպական լեզուն՝ սանսկիտը, ունենում է իր քերականության ձեռնարկը (հեղինակ՝ Պանինի)։
Ամերիկա աշխարհամասում ավարտվում է նախնադարյան հերթական մշակութային փուլը՝ Օլմեկների քաղաքակրթությունը։
Դեպքեր և իրադարձություններ
Մ.թ.ա. 590-ականներ
- Զևսի տաճարի կառուցման ավարտ
- Մ.թ.ա. 598 - Հեքոնիայի հաղթանակը Հովակիմի դեմ՝ որպես Հուդայի թագավոր
- Մ.թ.ա. 597, մարտի 16 - բաբելոնցիները գրավում են Երուսաղեմը, գահընկեց անում Հեքոնիային ու գահին բարձրացնում Զեդեկիային։
- Մ.թ.ա. 595 - Հին Եգիպտոսում Փսամետիխ II-ը հաղթում է Նեխո II փարավոնին
- Մ.թ.ա. 594 - Հին Հունաստանի Աթենք քաղաքում Սոլոնը դառնում է արքոնտ. Աթենքում սկսվում է դեմոկրատական պետություն կառուցելու գործընթացը։
- Մ.թ.ա. 590 - եգիպտական բանակը պաշարում է Նապատա քաղաքը, և Քուշի թագավորությանը ստիպում տեղաշարժվել Նեղոսն ի վար՝ Մերոե[1]
Մ.թ.ա. 580-ականներ
Մ.թ.ա. 570-ականներ
Մ.թ.ա. 560-ականներ
Մ.թ.ա. 550-ականներ
Մ.թ.ա. 540-ականներ
Մ.թ.ա. 530-ականներ
Մ.թ.ա. 520-ականներ
Մ.թ.ա. 510-ականներ
Մ.թ.ա. 500-ականներ
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.