From Wikipedia, the free encyclopedia
Ճահճային կրիա (Emys orbicularis), սովորական կրիա, աչիկավոր կրիա, ջրային կրիաների ընտանիքի կենդանի։ Հայաստանում հանդիպում է միայն Տավուշի մարզում։ Տարածված է հիմնականում տաք կամ բարեխառն կիսաչորային գոտիներում։ Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստական, ջրավազաններում և ջրամերձ տարածքներում։
Ճահճային կրիա | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Testudines | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Զրահի երկարությունը փոխվում է տարիքի հետ (2,2-29 սմ)։ Պոչը համեմատաբար երկար է (զրահից 1,4-3 անգամ կարճ է)։ Զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար ուռուցիկ է, վահանիկները՝ հարթ։ Զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, շարժուն է։ Կարապաքսն ու պլաստրոնը միացած են կապանով։ Գլուխը ծածկված է հարթ մաշկով։ Մատների միջև, զարգացած են լողաթաղանթներ։ Կարապաքսի գույնը գորշ կանաչավունից գրեթե սև է՝ կախված մանր, սև ու սպիտակավուն, դեղնավուն կամ նարնջագույն բծերի խտությունից։ Պլաստրոնի գույնը սպիտակավունից դեղնավուն է կամ վարդագույն՝ կախված բաց գույնի բծերի ընդհանուր գունավորումից։ Մաշկի մուգ ընդհանուր գունավորման վրա ևս առկա է բաց դեղնավունից նարնջագույն երանգներով մանր բծերի խճանկար։ Գլուխն ու վերջույթները նույնպես մուգ գույնի են՝ ծածկված մանր դեղնավուն գծերով։ Երիտասարդ կրիաները խայտաբղետ են։ Սնվում է որդերով, հոդվածոտանիներով, փափկամարմիններով, մանր ողնաշարավորներով, լեշերով, նաև ջրային բուսականությամբ։ Ձմեռում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խորություն)։
Ձմեռման տևողությունը կախված է կլիմայի պայմաններից (հաճախ՝ հոկտեմբերից մարտի վերջը)։ Զուգավորումը սկսվում է ապրիլին, շարունակվում մինչև հունիսի կեսերը։ Մայիսի վերջից հուլիսի սկիզբը էգը ձվադրում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ դնում երկարավուն, 28-33 մմ × 18-20 մմ տրամագծով 5-10 ձու և դրանք թաղում հողի մեջ։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջերին-սեպտեմբերի սկզբին։ Սեռահասուն է դառնում 6-8 տարեկանում։ Պահպանության նպատակով խնամվում և բազմացվում է նաև անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով, միսն ու ձուն՝ որպես սնունդ։ Գրանցված է Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային կրիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճահճային կրիա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.