Ձկնամիս, ձկան միս, մարդկանց և այլ կենդանատեսակների կողմից լայնորեն սպառվող սննդամթերք։ Մեծ տեղ է գրավում աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների սննդակարգում։ Սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և առավել դյուրամարս է։
Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր հյուսվածքներով։
Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած կոլոիդ համակարգ, որը բաղկացած է մկանային հյուսվածքներից՝ հաջորդաբար շերտավորված կապող հյուսվածքների հետ։ Մկաններն իրենց հերթին բաղկացած են առանձին միոֆիբրիլներից, շրջապատված կապող հյուսվածքի սպունգանման շերտով։
Միոֆոբրիլների սպիտակուցային թաղանթից (սարկոպլազմա) դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ Մկանային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (սարկոլեմա)։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած կենդանիների մսի հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։
Ձկան մսի սպիտակուցը իր մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության տակ քայքայվում է ավելի պարզ նյութերի և ամուր փուլում փոխելով միջավայրի թթվայնությունը՝ քայքայման պրոցեսը դարձնում ոչ կարգավորվող։ Ձկնամսում պարունակվող ատոմային սպիտակուցները շուրջ յոթ անգամ ավելի քիչ են, քան ցամաքային կենդանիների մսում, ինչով էլ բացատրվում է դրա դյուրամարսությունն ու սննդային արժեքը։
Բացի սննդամթերք լինելուց, ձկան միսն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես՝ յոդ, քրոմ, պղինձ, ֆոսֆոր, կալցիումական աղեր և այլն։
Պատկերասրահ
- Ձկնամիս և չիպսեր (ֆրի)
- Տապակած ձուկ
- Ռուսական ձկնակարկանդակ
- Սևիչե
- Թիլապիա զիլլի
- Ջեռոցում եփած սաղմոն
- Ձկնապուր (հնդկական խոհանոց)
- Ձկան կոտլետներ
- Ձկնամսով և մանրախեցգետնով ուտեստ
Գրականություն
- Վ. Մ. Հովահաննիսյան. «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա», Երևան, «ՀՊԱՀ»,
- Aquamedia, "Consumption of Fishery Products" retrieved from http://www.feap.info/economics/Tradebalance_en.asp Արխիվացված 2006-02-23 Wayback Machine on 2007-09-17.
- Г.И.Касьянов, С.В.Золотокова, И.А.Палагина, О.И.Квасенков (2004). «Технология копчения мясных и рыбных продуктов»
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձուկ (սննդամթերք)» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.