Հրանոթ
From Wikipedia, the free encyclopedia
Հրանոթ, հրետանային փողային հրազեն, որի տրամաչափը 20 մմ-ից ավել է, և նախատեսված չի մարտի դաշտում մեկ մարդու ուժերով տեղափոխման համար։ Հրանոթը նախատեսված է փողի միջով նետող լիցքերի բռնկումից առաջացած վառոդային գազերի ազդեցությամբ արկերը, ականները որոշակի հեռավորության վրա նետելու, հակառակորդի կենդանի ուժի, կրակակետերի, մարտական տեխնիկայի, շենքերի, շինությունների ոչնչացման, հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու, հակառակորդի զորքերի բացազատմանը խանգարելու և այլ նպատակների համար։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |