From Wikipedia, the free encyclopedia
Հուլյան օրացույց, մտցրել է շրջանառության մեջ Հուլիոս Կեսարը։
Մ. թ. ա. 46 թվականին Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը ուղղում մտցրեց եգիպտական օրացույցում։ Այն կոչվեց հուլյան։ Ամիսներից մի քանիսն ունեին 31, մյուսները 30, իսկ փետրվարը ընդամենը 28 օր։ Որպեսզի օրացույցն առաջ չընկներ չորս տարին մեկ փետրվարին մեկ օր էր ավելանում, այդ 366 օր ունեցող տարին կոչվեց նահանջ տարի։ Այսպիսով, տարվա տևողությունը միջինում հարմարեցված էր 365,25 օրվան, ինչը մո էտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը։ 1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց արևմտյան կամ քրիստոնեական օրացույցը (ինչը մեզանում հայտնի է որպես Նոր կամ Գրիգորյան տոմար), համաձայն որի՝ նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365,2425 (հուլյան տարուց 10,8 րոպե պակաս)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.