Հորդանան[1] (արաբ․՝ نَهْر الْأُرْدُنّ, եբրայերեն՝ נְהַר הַיַּרְדֵּן, ասոր՝ ܢܗܪܐ ܕܝܘܪܕܢܢ), գետ Արևմտյան Ասիայում, մեծ մասամբ Հորդանանում։ Սկիզբ է առնում Ջեբել էշ-Շեյխ (Հերմոն) լեռնաշղթայից, հոսում Գհոր տեկտոնական իջվածքով, Խուլա և Տիբերիադի լճերի միջով, թափվում Մեռյալ ծովը։ Երկարությունը 252 կմ է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հորդանան (այլ կիրառումներ)

Անվանումը

Անվանման ծագումը բացատրվում է մի քանի կերպ։ Ոմանք գտնում են, որ այն առաջացել է սեմական լեզուներից և արտահայտում է «առու», «հոսք» կամ «աղմկել, կարկաչել» իմաստը։ Ոմանք էլ կարծում են, որ այն ունի ավելի վաղ ծագում։ Հոմերոսի «Իլիականում» Հորդանան գետ է հիշատակվել Էլիդայում և Կրետե կղզում։ Ենթադրվող իմաստն է «անընդհատ թավալվող»։ Արաբերեն կոչվում է Նահր ուլ-Ուրդուննի (նահր «գետ»)։ Անվանման արևմտահայերեն գրությունն է Յորդանան[2]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.