From Wikipedia, the free encyclopedia
Հոլիս Չեների (անգլ.՝ Hollis B. Chenery, հունվարի 6, 1918[1], Ռիչմոնդ, ԱՄՆ - սեպտեմբերի 1, 1994[1], Սանտա Ֆե, ԱՄՆ)[4], ամերիկացի տնտեսագետ, զարգացման տնտեսագիտության հետազոտող, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու և փոխնախագահ։
Հոլիս Չեների անգլ.՝ Hollis B. Chenery | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1918[1] |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1994[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Ֆե, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1943), Հարվարդի համալսարան (1950), Արիզոնայի համալսարան (1939), Օկլահոմայի համալսարան (1941) և Վիրջինիայի համալսարան (1947) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան և Սթենֆորդի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Christopher Chenery? |
Զբաղեցրած պաշտոններ | Համաշխարհային բանկի շեֆ-տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[3] |
Չեներին ծնվել է 1918 թվականի հունվարի 6-ին Ռիչմոնդում, Վիրջինիա նահանգ, ինժեներ Քրիստոֆեր Չիներիի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Փելհամ Մանորում, Նյու Յորք նահանգ։
1939 թվականին ստացել է մաթեմատիկայի բակալավրի աստիճան Արիզոնայի համալսարանում, իսկ 1941 թվականին՝ ճարտարագիտության բակալավրի կոչում Օկլահոմայի համալսարանում[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չեներին ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում։ 1947 թվականին ստացել է մագիստրոսի կոչում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում և Վիրջինիայի համալսարանում[5]։ 1950 թվականին ստացել է դոկտորի կոչումը Հարվարդի համալսարանում։ Սովորել է Վասիլի Լեոնտևի լաբորատորիայում։
1952-1961 թվականներին Չեներին աշխատել է Սթենֆորդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր, իսկ 1961 թվականին ընդունվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, որտեղ հասել է վարչական օգնականի աստիճանի։ 1965-1970 թվականներին եղել է Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների կենտրոնի տնտեսագիտության պրոֆեսոր[5]։
1972-1982 թվականներին Հոլիս Չեներին զբղեցրել է Համաշխարհային բանկի զարգացման քաղաքականության գծով փոխնախագահի պաշտոնը[4]։ 1982 թվականին վերադարձել է Հարվարդ՝ որպես պրոֆեսոր և թոշակի անցել 1988 թվականին։
Չեներին եղել է Էկոնոմետրիկ ընկերության խորհրդի անդամ և Էրազմուս Ռոտերդամցու անվան համալսարանի Նիդերլանդների տնտեսագիտության դպրոցի պատվավոր դոկտոր[5]։
1962-1972 թվականներին երկու դեֆիցիտով տնտեսական աճի մոդելի մշակողներից մեկն է[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.