From Wikipedia, the free encyclopedia
Հնչյունափոխություն, լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.
Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում։ Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածանել-սասանել և տատանել, վաթսուն-վաթսուն)։
Դիրքային հնչյունափոխությունը պայմանավորված է բառի կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիզբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.
Ընդհանուր պատմական է այն հնչյունափոխությունը, որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահմանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք դեպքերով, այլ տարածվում է տվյալ համակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա։ Այս հնչյունափոխությունը արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգացումը։ Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են։ Նրա տարածման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը։ Ընդհանուր պատմական հնչյունափոխության շատ օրինակներ է տալիս հայերենը, յօգուտ-հօգուա, խաբել-խափէլ, դարձ-դարց և այլն։ Այսպիսի հնչյունափոխության լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայնների տեղաշարժերը, բերան-պէրան, ջուր-ճուր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 497)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.