From Wikipedia, the free encyclopedia
Հիմք, շենքի (կառույցի) ստորգետնյա կամ ստորջրյա մաս, որի միջոցով բեռնվածքը փոխանցվում է հիմնատակի գրունտին։ Հիմքերը լինում են ցցային, սուզարկղերի ձևով, իջուցիկ հորերի, խորը տեղադրման հենարանների ձևով և սովորական։ Սովորական հիմքերը գլխավորապես պատրաստում են երկաթբետոնից, բետոնից, խամ քարից և լինում են ժապավենային (պատերի և սյուների տակ), անջատ (սյունաձև և սալաձև), հոծ՝ սալերի կամ զանգվածների ձևով, ճկուն և կոշտ, միաձույլ և հավաքովի։ Հիմքի վերին հարթությունը կոչվում է շուրթ (հիմքը կառույցից բաժանող), իսկ ստորին հարթությունը՝ հատակ (բեռնվածքը հիմնատակին փոխանցող)։ Հիմքիի տեսակի ընտրությունը որոշվում է շինհրապարակի երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմաններով, կառուցվող շենքի (կառույցի) բնույթով և նշանակությամբ, գործող բեռնվածքների արժեքներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 409)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.