Հացառատ
From Wikipedia, the free encyclopedia
Հացառատ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում (այժմ՝ Գավառ քաղաքի շրջագծում)։ Պահպանված սրբատաշ գորշ տուֆից կառուցված խաչաձև գմբեթավոր Սուրբ Աստվածածին փոքր եկեղեցին (VII դ.) եռաբսիդ է, արտաքուստ եռանիստ խաչաթևերով (բացառությամբ արևմուտքի, որը ներսից և դրսից ուղղանկյուն է)։ Գյուղից արևելք պահպանվել են մատուռ և գերեզմանատուն՝ բազմաթիվ խաչքարերով (հնագույնը՝ 1218)։ Հացառատից 3-4 կմ արևմուտք, Ծաղկաշեն տանող ճանապարհի մոտ, կա հին գյուղատեղի։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Արագ փաստեր Թաղամաս, Երկիր ...
Թաղամաս | |||
---|---|---|---|
Հացառատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզԳեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կամոյի շրջան | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Փակել