Հաստոցային արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հաստոցային արվեստ, տերմին, որով բնորոշում են գեղարվեստական ինքնուրույն արժեք ունեցող (օրինակ, ի տարբերություն մոնումենտալ արվեստի ստեղծագործության և գրքի պատկերազարդման) գեղանկարչական (կտավի նկարը), քանդակագործական (արձան, կիսանդրի, արձանախումբ, ռելիեֆ) և գրաֆիկական (էստամպ, հաստոցային գեղանկարչություն) ստեղծագործությունները, որոնք անմիջականորեն չեն նախատեսված որևէ շինության, հրատարակության և այլնի համար։ Անկախ տեղից հաստոցային արվեստի ստեղծագործությունների գաղափարագեղարվեստական արտահայտչականությունը չի փոփոխվում։
«Հաստոցային արվեստ» տերմինն առաջացել է «հաստոց» բառից, որի վրա ստեղծվում են հաստոցային արվեստի ստեղծագործությունները (գեղանկարչության մեջ, օրինակ, դա նկարակալն է)։ Մոնումենտալ արվեստը լայնորեն զարգացել է Վերածննդի դարաշրջանից, հատկապես XIX դարից։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հաստոցային արվեստ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 256)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.