Հանրահաշվական հավասարում
From Wikipedia, the free encyclopedia
Հանրահաշվական հավասարում, հավասարում, որն ստացվում է երկու հանրահաշվական արտահայտություն հավասարեցնելով։ Հանրահաշվական է կոչվում այն արտահայտությունը, որը կազմված է տառերից և թվերից՝ միավորված գումարման, հանման, բազմապատկման, բաժանման, ամբողջ աստիճան բարձրացնելու, արմատ հանելու գործողություններով։ Մեկ անհայտով հանրահաշվական հավասարում կոչվում է կոտորակային, եթե անհայտը հայտարարում է, և իռացիոնալ, եթե անհայտը արմատանշանի տակ է։ Մեկ անհայտով ցանկացած հանրահաշվական հավասարում կարելի է առանց արմատների կորստի ձևափոխել տեսքի։