![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/ArmenianWomanfromMush.jpg/640px-ArmenianWomanfromMush.jpg&w=640&q=50)
Հայրենագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայրենագիտություն, գավառագիտություն, երկրի առանձին մասերի (բնակավայրի, մարզի, երկրամասի, հանրապետության) համակողմանի ուսումնասիրություն՝ գերազանցապես տեղական բնակչության և դպրոցականների ուժերով։ Հայրենագիտության զարգացման գործում կարևոր դեր են կատարում հայրենագիտական թանգարանները, որոնք ունեն գիտամեթոդական կենտրոնների ֆունկցիաներ և հավաքում, մշակում ու պահպանում են հայրենագիտական նյութերը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/ArmenianWomanfromMush.jpg/640px-ArmenianWomanfromMush.jpg)
Հայաստանում 1921 թվականին լուսավորության ժողովրդական կոմիսարիատին առընթեր ստեղծվեց կենտրոնական գավառագիտական բյուրո, հետագայում՝ նաև կամավոր ընկերություն։ Զարգացավ դպրոցական հայրենագիտությունը։ Հայրենագիտական աշխատանքները հանրապետությունում կոորդինացնելու նպատակով Հայկական աշխարհագրական ընկերությանը կից ստեղծվել է հայրենագիտական խորհուրդ (1958-ից)։ Հայրենագիտական դասական ուսումնասիրություններ են համարվում Ղևոնդ Ալիշանի Հայաստանի պատմաաշխարհագրական մարզերին վերաբերող աշխատությունները։