Հայր Սուրբ ծնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Հայր Սուրբ ծնունդ (անգլ.՝ Father Christmas), անգլիական բանահյուսության մեջ ավանդական բրիտանական անուն է։ Չնայած որ նա Սանտա Կլաուսի նախօրինակն է (և հիմա հոմանիշ է նրան), առանձնանում իր հին բանահյուսական էությամբ՝ բխելով առանձին ավանդությունից։ Թեև նա ունի բոլորովին այլ ծագում, անգլիացիների մոտ այժմ նա նմանեցվում է Միացյալ Նահանգների Սանտա Կլաուսին և շատերին՝ նույն կերպարը կրող։ Նրան կոչում են տարբեր անուններով։ Հասկացությունը օգտագործվում է նաև անգլախոս երկրներում՝ Միացյալ Թագավորությունից դուրս։ Եվ այդ կերպարը տարբեր անուններով (թարգմանության միջոցով) գոյություն ունի մի քանի երկրներում ներառյալ Կանադան և Ֆրանսիան։ Մի շարք այլ երկրներում նույն անունը թարգմանված է համապատասխան լեզուներով։