խաչքար Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում։
Հայոց ցեղասպանության հուշարձան (Սինգապուր) | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձան Սինգապուրում | |
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 2014 |
Երկիր | Սինգապուր |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Խաչքարը տեղադրվել է ի հիշատակ հայոց ցեղասպանության նահատակների։ Հուշարձանը տեղադրվել է 2014 թվականին Հիշողության պարտեզում, որտեղ ամփոփված են նաև բազմաթիվ հայկական տապանաքարեր[1]։ Հուշարձանի ստեղծման նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Բուդաղյանն է։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ամենահին քրիստոնեական կառույցն է Սինգապուրում. կառուցվել է 1835 թվականին, օծվել՝ 1836 թվականին։ Եկեղեցու բակում կան բազմաթիվ հայկական տապանաքարեր, որոնք ամփոփված են Հիշողության պարտեզում։ Եկեղեցին գտնվում է Սինգապուրի «Հիլլ» և «Արմենիա» փողոցների միջև։ Այն ազգային պատմական կոթող է, տեղակայված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա։ ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է։ Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.