Հայերն Ավստրիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերն Ավստրիայում, 17-րդ դարից Ավստրիական կայսրության տարածքում ձևավորված հայկական գաղութ, որը Հայոց ցեղասպանությունից հետո վերածվում է ավստրիահայ սփյուռքի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 7.000 հայ (ճնշող մեծամասնությունը՝ Վիեննայում)։ Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թ.-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թ.-ից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թվականից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։
Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թվականի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին։