Հայերը Վրաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, 3-րդ դարի վերջից, որովհետև հենց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված էին երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը՝ սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին։ Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախքում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամիում, Գորիում և այլ վայրերում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Վրացահայեր | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վրաստանի դրոշը | ||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | ||||||||||||||||||||||||
500.000 |
||||||||||||||||||||||||
Բնակեցում | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | ||||||||||||||||||||||||
Հայերեն, Ռուսերեն, Վրացերեն | ||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | ||||||||||||||||||||||||
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի |
Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեցօր վատանում էր։ Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո։ Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ։ Քանզի Վրաստանը ռազմատարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով։ Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ։ Քիչ չեն Հայաստանի և Վրաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Թբիլիսին ու Երևանը, Քութայիսն ու Գյումրին, Բաթումն ու Վանաձորը։ Եղբայրական հարաբերություններ են հաստավել Հայաստանի ու Վրաստանի միջև։