Հայերը Ղազախստանում
From Wikipedia, the free encyclopedia
Ղազախստանի տարածքում հայերը հաստատվել են դեռևս վաղնջական ժամանակներից։ Հայկական համայնքը Ղազախստանում մեծացել և ձևավորվել է Խորհրդային Միության հաստատումից հետո։ Միայն վերջին տարիներին են սկսվել Հայկական կազմակերպությունների հիմնումը։ Ղազախական 11 քաղաքներում գործում են հայկական մշակութային կենտրոններ։ 2004 թվականին բացվեց Ղազախստանի հայկական մշակութային «Նաիրի» ընկերակցությունը, որի ղեկավարը Ա. Կարապետյանն է։ 2006 թվականի հոկտեմբեր ամսին օծվել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին։ Հայկական մշակութային կենտրոններին կից գործում են կիրակնօրյան դպրոցներ, որտեղ ուսուցանվում է հայոց լեզու, ազգային երգ-պար, պատմություն և այլ առարկաներ։ Գործում են նաև ազգագրական երգի-պարի ստուդիաներ։ Հայկական համայնքն ավելի ստվար է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում և Ալմաթայում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |