![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Armenia_Cyprus_Locator.png/640px-Armenia_Cyprus_Locator.png&w=640&q=50)
Հայերը Կիպրոսում
ազգային փոքրամասնություն / From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Կիպրոսում բնակվել են վաղ միջնադարից (4-5-րդ դարեր), երբ այնտեղ եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Որպես համայնք՝ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375) և Հայոց ցեղասպանությունից (1915-23) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա և Լարնակա, մասամբ նաև՝ Լիմասոլ, Ֆամագուստա, Պաֆոս քաղաքներում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Armenian_Cyprus_map.jpg/640px-Armenian_Cyprus_map.jpg)