Հայաստանի վաստակավոր արտիստ
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի վաստակավոր արտիստ, Հայաստանի պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002 թվականին ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։ Վերասահմանվել է 2004 թ. հունիսի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Կրկին վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին Հայաստանի Նախագահի կողմից ստորագրված և 2004 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի օրենքով։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |