Հայաստանի ռեգբիի ազգային հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի ռեգբիի ազգային հավաքականը վերջերս է սկսել հանդես գալ Եվրոպական Ազգերի Գավաթի խաղերին։ Թիմը անսպասելի ուժեղ է, քանի որ այնտեղ ընդգրկված են բազում ֆրանսահայ (ինչպես նաև այլ երկրների) ռեգբիստներ։ Ստեղծվել է բավականին փորձառու ռեգբիստների և մարզիչների խումբ։ Հավաքականը անպարտելի էր ստեղծման օրվանից (2004) մինչ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը, երբ առաջին անգամ Վիեննայում Շվեյցարիան հաղթեց 16-29 հաշվով։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Մարկ Աբանոզյանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մինչ առաջին պարտությունը, հավաքականը հաղթանակներ է տարել 10 տեստային խաղերում և ի վերջո տեղ է գտել FIRA-AER Եվրոպական Ազգերի Գավաթի 3Ա դիվիզիոնում։