Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Ներքին գործերի նախարարության մաս կազմող կառույց։ Հայաստանի ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող մարմին է, որի պարտականությունն է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Տեսակ ...
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն | |
---|---|
Տեսակ | պետական ծառայություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | հունվարի 1, 2003 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետ | Արամ Հովհաննիսյան |
Տեղակալ - Զորքերի հրամանատար | Հայկ Բաբայան |
Տեղակալներ | Վարդան Մովսիսյան Արթուր Մարտիրոսյան Արա Ֆիդանյան |
Հիմնական մարմին | ՀՀ ներքին գործերի նախարարություն |
Վերադաս կազմակերպություն | ՀՀ ներքին գործերի նախարարություն |
Կայք | police.am |
Փակել
Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում ներքին գործերի մարմինների օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը, ՀՀ օրենսդրությամբ ներքին գործերի մարմինների քննչական ստորաբաժանումների անմիջական կառավարումը։