![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/BM-13_RB.jpg/640px-BM-13_RB.jpg&w=640&q=50)
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ՀԿՌՀ ), ռեակտիվ հրետանու տեսակ է։ Նախատեսված է հեռավոր տարածությունների վրա հակառակորդի տեխնիկայի, կարևոր օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, կախված հրթիռային զինամթերքի տեսակից, կարող է օգտագործվել նաև այլ նպատակների համար (ականապատում, հետախուզում և այլն)։ Համակարգի սպառազինությանը ներառում է՝ բազմահրթիռային արձակման կայանք, ռեակտիվ զինամթերք (չկառավարվող հրթիռներ, ռեակտիվ խորքային ռումբեր, այլ նշանակության արկեր), տրանսպորտային կամ տրանսպորտային-լիցքավորող մեքենա և այլ սարքավորումներ։ Արձակման կայանքը հիմնականում ունենում է տասնյակից ավելի արձակման փողեր՝ ամեն հրթիռի համար առանձին։ Հրթիռների արձակումից հետո, արձակման փողերի մեջ լիցքավորվում(տեղադրվում) են նոր հրթիռներ, կախված համակարգի տեսակից լիցքավորումը կատարվում է ձեռքով կամ հատուկ նախատեսված սարքավորման միջոցով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/BM-13_RB.jpg/320px-BM-13_RB.jpg)