Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ

From Wikipedia, the free encyclopedia

Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ

Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Արագ փաստեր Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ նորվ.՝ Haakon VIIs 70 års Medalje, Երկիր ...
Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալ
նորվ.՝ Haakon VIIs 70 års Medalje
Thumb Thumb
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակjubilee medal?
ՊարգևատրողՀոկոն VII
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 32 մմ
Հիմնադրման ամսաթիվհոկտեմբերի 27, 1942
Պարգևատրման քանակը9500
Հերթականություն
Ավագ պարգևՀոկան VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևՀոկան VII թագավորի 100-ամյակին նվիրված մեդալ
 Haakon VII 70th Anniversary Medal Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Հակոն VII թագավորի 70-ամյա հոբելյանը համընկավ գերմանա-ֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացիայի հետ, որի ժամանակ թագավորը գտնվում էր Լոնդոնում՝ գլխավորելով վտարանդի կառավարությունը։ Հակոն VII թագավորի 70-ամյակին նվիրված մեդալը հաստատվել է 1942 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հակոն VII-ի կողմից որպես Նորվեգիայի զինված ուժերի զինծառայողներին պարգևատրելու համար, ովքեր գործել են Մեծ Բրիտանիայի տարածքում։ Սկզբնական շրջանում մեդալը շնորհվել է ժապավենի տեսքով, իսկ մեդալները պատրաստվել են 1946 թ.-ին՝ պատերազմի ավարտից և թագավորական ընտանիքի՝ նորվեգիա վերադառնալուց հետո Օսլոյում գտնվող Հակոբ Տոստրապի ոսկերչական արհեստանոցում[1]։

Նկարագրություն

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը ադմիրալի համազգեստով, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Դիմանկարի ներքևում գրված է փոքր տառերով գրված է «О. SORENSEN»՝ ցույց տալով նորվեգացի դիզայներ Օսկար Սորենսին, ով մշակել է մեդալի դիզայնը։

Մեդալի հակառակ կողմում շրջանակի մեջ Սուրբ Ալաֆի շքանշանի շղթայի պատկերը՝ մեջտեղում գրված «TIL MINNE OM / 70 ÅRSDAGEN / 3 AUGUST 1942»: Ներքևում, շղթայից քիչ վերև փոքր տառերով գրված է «J TOSTRUP»՝ ցույց տալով նորվեգացի ոսկերիչ Հակոբ Տոստրապին, ում արհեստանոցում ձուլվել է մեդալը[2]։

Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։

Thumb Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի կենտրոնում երկու դեղին գծերով։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.