ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, հիմնադրվել է 1958 թվականին՝ Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի (գործել է 1948 թվականից) հիման վրա։ Հայկական արվեստագիտության հիմնական օջախն է։ Ունի ճարտարապետության, երաժշտության, ժողովրդական երաժշտության, թատրոնի և կինոյի, կերպարվեստի, մշակութային կապերի, սփյուռքահայ արվեստի և կիրառական արվեստի բաժիններ։ Ճարտարապետության բաժինն ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկական ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի և այլն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։
Արագ փաստեր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Տեսակ ...
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1958 |
Նախագահ | Տնօրեն՝ Արարատ Աղասյան |
Երկիր | Հայաստան |
Հասցե | Մարշալ Բաղրամյան պողոտա 24 գ, 0019, Երևան, Հայաստան |
Կայք | arts.sci.am |
Փակել