From Wikipedia, the free encyclopedia
Ասկն, կորունդ (հինդի լեզվով — kauruntaka), միներալ։
Կորունդ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Al₂O₃ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.CB.05[1] |
Դանա դասակարգում | 4.3.1.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ[1] |
Մոոսի կարծրություն | 9 |
Ենթակատեգորիա | հեմատիտ միներալների խումբ[2][3] |
Քիմիական կազմը՝ Al2O3։ Աննշան խառնուրդների ձևով պարունակում է քրոմ, երկաթ, մանգան, տիտան։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմաձև, բրգաձև բյուրեղներ, ավելի հաճախ՝ հատիկավոր ագրեգատներ։ Հիմնականում անգույն է, սակայն խառնուրդների շնորհիվ ստանում է տարբեր երանգներ, կարմիր (Cr)՝ ռուբին, կապույտ (Ti) ՝ շափյուղա, դեղին (Fe) ՝ արևելյան տոպազ և այլն։ Կարծրությունը՝ 9, խտությունը՝ 3950-4400 կգ/մ3։ Հանդիպում է պեգմատիտներում, երկրորդային քվարցիտներում, էլյուվիալ, դելյուվիալ և ալյուվիալ ցրոններում, սիլիկահողով աղքատ մագմատիկ ապարներում։
Հանքավայրեր կան Աֆրիկայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր։ Ասկնի գեղեցիկ երանգներով թափանցիկ բնական բյուրեղները տակավին հին ժամանակներից կիրառվել են որպես թանկարժեք քարեր։ Անթափանց Ասկնի հատիկավոր ագրեգատները լավ հղկանյութ են։ Ասկնը ստացվում է նաև արհեստական եղանակով։ Այդպիսի Ասկնն օգտագործվում է ոսկերչական գործում, ժամացույցներում և այլ ճշգրիտ սարքերում որպես հենաքարեր, ինչպես նաև օպտիկակական գեներատորներում՝ լազերներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.