շվեյցարացի քաղաքական գործիչ, Ցյուրիխի քաղաքապետ (2009-) From Wikipedia, the free encyclopedia
Կորինե Մաուխ (գերմ.՝ Corine Mauch, մայիսի 28, 1960[2], Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ[2]), շվեյցարացի քաղաքական գործիչ, Ցյուրիխի քաղաքապետ 2009 թվականի մայիսի 1-ից[5]։ Առաջին կինն է և առաջին բացահայտ լեսբուհին, որն ընտրվել է այդ պաշտոնում։
Կորինե Մաուխ | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (1988)[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մայիսի 28, 1960[2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Այովա Սիթի, Այովա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և ԱՄՆ |
Հայր | Սամուել Մաուխ[3] |
Մայր | Ուրսուլա Մաուխ[3] |
Ամուսին | Յուլիանա Մյուլլեր[4] |
Կայք՝ | corine-mauch.ch |
Կորինե Մաուխը ծնվել է ԱՄՆ Այովա նահանգում, ինժեներ Սամուելի և քիմիայի ուսուցչուհի Ուրսուլա Մաուխի (ծն.՝ Վիդմեր) ընտանիքում։ Երկու կրտսեր եղբայրների հետ նա մեծացել է Բոստոնում, որտեղ հայրը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտ է եղել։ Շվեյցարիայում նա իր մանկությունն անցկացրել է Աարգաու կանտոնի Օբերլունխոֆեն համայնքում, որտեղ նա և իր եղբայրները դպրոցում միակ բողոքական երեխաներն են եղել։
Կորինե Մաուխի մայրը՝ Ուրսուլա Մաուխը, ժամանակին ղեկավարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում։ Կորինե Մաուխը մեծացել է Արգաու կանտոնում, այնուհետև տեղափոխվել Ցյուրիխ, որտեղ սովորել է գյուղատնտեսության էկոնոմիկա Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում, ինչպես նաև սովորել է Շվեյցարիայի պետական կառավարման բարձրագույն դպրոցում։ Երկար ժամանակ բնակվել է Տիբեթում։
1990 թվականին դարձել է Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1999 թվականից Ցյուրիխի քաղաքային խորհրդի անդամ է, 2008 թվականին ղեկավարել է կուսակցության խմբակցությունը, եղել է քաղաքային հաշվիչ հանձնաժողովի նախագահ։ 2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրվել է քաղաքապետի թեկնածու։ Քվեարկության առաջին փուլում նա երկրորդ տեղում է եղել՝ ընդամենը 1300 ձայնով զիջելով Լիբերալ կուսակցության (FDP) թեկնածու Կատրին Մարտելիին։ Երկրորդ փուլում ստացել է ձայների 58 տոկոսը և հաղթել Ցյուրիխի բոլոր 12 ընտրատարածքներում։
Ապրում է իր երկարամյա զուգընկերոջ՝ երաժիշտ Յուլիանա Մյուլերի հետ[6]։ 2014 թվականի ապրիլին նրանք գրանցել են իրենց միությունը[7]։
Կորինե Մաուխը մասնակցում է բնապահպանական շարժմանը, հանդես է գալիս որպես բաս կիթառաահար իր երաժշտական խմբում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.