Կոտեմ (լատին․՝ Lepidium sativum), նվարդակ, աղբակոտեմ, կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 150։
Կոտեմ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Lepidium sativum | ||||||||||||||
|
Կենսաբանական նկարագիր
Ցողունը ուժեղ ճյուղավորված է, բարձրությունը՝ 30-69 սմ, ծաղիկները սպիտակ են և շատ, պտուղը ոչ մեծ պատիճ է։ Տերևները երկարավուն են, ամբողջական կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը խիտ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը կլոր-ձվաձև, երկփեղկ պատիճ է։ Սերմերը մանր են, բաց կարմրադարչնագույն։
Կոտեմը Հայաստանում
Հայաստանում՝ 11 (12) տեսակ՝
- կոտեմ վայրի (L. draba),
- կոտեմ դաշտային (L. campestre),
- կոտեմ բշտիկավոր (L. vesicarium),
- խմրուկ բանջար (L. perfoliatum),
- նվարդակ լայնատերև (L. latifolium) և այլն։
- Տարածում
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին լեռն, գոտուց մինչև վերինը, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, անտառի բացատներում և եզրերին, այգիներում, աղբոտում ցանքերը (դաշտային կոտեմ) և այլն։ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում մշակության մեջ (բաց դաշտում և փակ գրունտում), որպես վաղահաս տերևաբանջար, տարածված է
- կոտեմ մշակովին (L. sativum)։
Ցանում են աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբերին) և վաղ գարնանը։
Տարածում
Կոտեմը վաղահաս, ցրտադիմացկուն բույս է։ Հայրենիքը Հյուսիս-արևելյան և հարավային Աֆրիկան ու Առաջավոր Ասիան է։ Մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Միջին Ասիայում, Հարավային Կովկասում։
Նշանակություն և կիրառում
Պարունակում է գլիկոգիղներ, հանքային աղեր, եթերայուղեր (սերմերը), վիտամիններ, կարոտին (A-նախավիտամին)։ Որոշ տեսակներ (խմրուկ բանջար) թունավոր են։ Մեղրատու է։ Հայաստանում ամենատարածված գերվաղահաս տերևաբանջարներից է։ Օգտագործվում է բացառապես թարմ վիճակում՝ որպես աղցան։ Կոտեմի տերևները պարունակում են հանքային աղեր, վիտամին C, կարոտին, յոդ, երկաթ։ Մշակվում է բաց դաշտում և ջերմատներում։ Բերքատվությունը 100-120 ց/հա է (կանաչ զանգված)։
Հայաստանում կոտեմ ցանում էին աշնանը (սեպտեմբեր-հոկտեմբեր) և վաղ գարնանը։
Գրականություն
- Հայաստանի Բնաշխարհ հանրագիտարանում
- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0
- Всё о лекарственных растениях на ваших грядках / Под ред. Раделова С. Ю.. — СПб։ ООО «СЗКЭО», 2010. — С. 116—119. — 224 с. — ISBN 978-5-9603-0124-4
Արտաքին հղումներ
- Кресс-салат (посевной, садовый кресс, кир-салат, перечник, хренница, цицмат)
- Кресс-салат Արխիվացված 2007-11-09 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 639)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոտեմ» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.