From Wikipedia, the free encyclopedia
Կոռնել Բորխերս (գերմ.՝ Cornell Borchers), ծնյալ Կոռնելիա Բրուխ (գերմ.՝ Cornelia Bruch, մարտի 16, 1925[1][2], Šilutė, Լիտվա - մայիսի 12, 2014[1][3][2], Մյունխեն[4]), գերմանա-լիտվական դերասանուհի և երգչուհի, ով ակտիվորեն ստեղծագործել է 1940-1950-ական թվականներին։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես Մեծ վերելք (1950), «Կիսված սիրտ» (1955) Ստամբուլ (1957) ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ 1950-ական թվականների կեսերին մի շարք քննադատներ իրենց գրախոսություններում նրան նմանեցրել են Ինգրիդ Բերգմանին[5][6]։
Ծնվել է 1925 թվականին լիտվական Շիլուտե քաղաքում։ Դերասանական առաջնելույթը տեղի է ունեցել 1949 թվականին։ 1950-ական թվականներին հանդես է եկել հոլիվուդյան մի շարք ֆիլմերում։ Աչքի է ընկել հատկապես Մեծ վերելք (1950), «Երբեք հրաժեշտ մի՛ տա» (1956), Ստամբուլ (1957) կինոնկարներում գլխավոր հերոսուհիներին մարմնավորելով։ 1955 թվականին բրիտանական «Կիսված սիրտ» դրամա-ֆիլմում տպավորիչ դերակատարման համար արժանացել է BAFTA հեղինակավոր մրցանակի։ 1950-ական թվականների վերջերին Բորխերսը ծանոթացել, շփվել է գերմանացի հոգեբան Անտոն Շելկոպֆի հետ, որի հետ ամուսնանալուց և դուստր ունենալուց հետո ավարտել է իր դերասանական կարիերան և իրեն նվիրել աղջիկ զավակին խնամելու, դաստիարակելու գործին։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել Բավարիայում, որտեղ էլ 2014 թվականին կնքել է իր մահկանացուն[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.