Կոնցեպտուալ արվեստ
Արվեստի շարժում / From Wikipedia, the free encyclopedia
Կոնցեպտուալ արվեստը կամ կոնցեպտուալիզմը (լատ.conceptus-միտք, պատկերացում), XX դարի արվեստի ուղղություններից է։ Ստեղծվել և զարգացել է Ամերիկայում և Եվրոպայում՝ 60-ականների վերջին, 70-ականների սկզբին։ Կոնցեպտուալ արվեստի շատ ստեղծագործություններ, որոնք երբեմն անվանում են ինստալիացիաներ, կարող են կառուցվել ցանկացածի կողմից՝ որոշակի պարզ ինստրուկցիաների հետևելով։ Այդ մեթոդը հիմնային է Ամերիկացի նկարիչ Սոլ Լեվիթսի՝ կոնցեպտուալ արվեստի նկարագրի մեջ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կոնցեպտուալ արվեստում միտքը կամ կոնցեպտը աշխատանքի կարևորագույն մասն են կազմում։ Երբ արվեստագետը ընտրում է արվեստի կոնցեպտուալ օգտագործումը, դա նշանակում է, որ բոլոր պլանները և որոշումներն արվում են նախօրոք, իսկ կատարումը մակերեսային բնույթ ունի։ Դրանում միտքը դառնում է այն «մեքենան», որը արվեստ է ստեղծում։