Գունդստաբլ
From Wikipedia, the free encyclopedia
Գունդստաբլ (ֆրանս. connétable), զորքերի գլխավոր հրամանատար (սպարապետ) Կիլիկյան Հայաստանում և Արևմտյան Եվրոպայում։ Մեծ ազդեցություն է ունեցել երկրի քաղաքական կյանքում։ Նրան ենթարկվել են սպասալարը (հեծելազորի հրամանատարը) և մարաջախտը (գլխավորել Է բանակի մատակարարման գործակալությունը)։ Գունդստաբլ նշանակվել են արքունի տան անդամները կամ խոշոր բերդատերերը։