From Wikipedia, the free encyclopedia
Կոկորդի քաղցկեղ ծանր հիվանդություն է, որը չարորակ ուռուցքների շարքում գրավում է 10-րդ տեղը, իսկ վերին շնչառանակ ուղիներում՝ 1-ը։ Կոկորդի քաղցկեղն ունի զարգացման 0,1,2,3,4 ստադիաներ։ Շատ հաճախ քաղցկեղը հայտնաբերվում է 2-րդ և 3-րդ ստադիաներում, որի ժամանակ ախտահարված է լինում գրեթե ողջ կոկորդը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կոկորդի քաղցկեղ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Laryngeal cancer Վիքիպահեստում |
Լարինգոէկտոմիան հիմնավորված օնկոլոգիական միջամտություն է, որի արդյունքում հիվանդները զրկվում են մարդկանց հետ հաղորդակցումից, նկատվում է հոգեկան ծանր վիճակ, և այս ամենը համարվում է գլխավոր պատճառ, որ հիվանդները հրաժարվում են վիրաբուժական միջամտությունից։ Վիրաբուժական միջամտությունից բացի հիվանդներն անցնում են նաև քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիաների կուրսեր, որոնք տալիս են մեծ արդյունք։ Այժմ գոյություն ունեն ձայնի վերականգման 3 հիմնական մեթոդ՝ լոգոպեդական, վիրաբուժական, էլեկտրոկոկորդ։ Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը։
Լոգոպեդական մեթոդը համարվում է ամենահայտնի մեթոդը և չի պահանջում ավելորդ հարմարվածության առաջացում։ Հայտնի է, որ կերակրափողի չափսը մեծ չէ և կազմում է 80-120 մլ։ Այս քանակության օդը հիվանդին ֆոնացիայի համր չի բավականացնում։ Այս մեթոդին տիրապետելու համար մեծ խոչընդոտ է համարվում ֆարինգոսպազմը՝ նկատվում է հիվանդների 11-15 %-ի մոտ։
Կոկորդը վերին շնչուղիների բաժիններից է, որը տեղակայված է վզի վերին հատվածում և միացնում է տրախեան և ըմպանը։ Տղամարդկանց կոկորդը ավելի լավ է զարգացած, քան կանանց մոտ։ Կոկորդի միջին հատվածում տեղակայված են ձայնալարերը, որոնք ապահովում են մարդու խոսքի հնարավորությունը։ Բացի դրանից կոկորդը ուն մի կարևոր ֆունկցիա՝ ահպանում է շնչառական ուղիները սննդի մասնիկների ներթափանցումից կոկորդ։ Այս ֆունկցիան ապահովում է այն աճառը, որը փակում է ելքը դեպի կոկորդ՝ ջուր խմելու կամ սնունդ ընդունելու ժամանակ։
Կոկորդի քաղցկեղը ծանր հիվանդություն է։ Չարորոկ ուռուցքների շարքում կոկորդի քաղցկեղը գրավում է 10-րդ տեղը, իսկ վերին շնչառական ուղիներում՝ 1-ը։ Կոկորդի քաղցկեղը 3 անգամ ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց, քան կանանց մոտ, որպես կանոն 50 տարեկանից հետո։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողները կոկորդի և թոքերի քաղցկեղով հիվանդանում են 10 անգամ ավելի հաճախ, քան չծխողները։ Ծխախոտի ծուխը պարունակում է մեծ քանակությամբ թունավոր և քաղցկեղածին նյութեր, որոնք գրգռում են լորձաթաղանթը, վնասում են այն, և տանում դեպի ուռուցքի առաջացման։
Այն մարդիկ, ովքեր 10-20 տարվա ընթացքում ծխել են օրական 40 ծխախոտ, իսկ մյուսները օրական ծխել են 10-ից ոչ ավել հետազոտությունները ցույց են տվել, որ առաջին խմբին պատկանող մարդիկ հետագայում ունեցել են կոկորդի քաղցկեղ։ Այս իսկ հետազոտությամբ պարզվել է, որ քաղցկեղից մահանալը կախված է ծխելու հետ և կազմում է 45%։ Վերջին տարիներին մեծացել է ծխող կանանց թիվը, որի հետևանքով էլ մեծացել է կոկորդի և թոքերի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը 2-3 անգամ։ 1970 թվականին ԱՄՆ-ի հետազոտողները կանխագուշակել էին, որ 1990 թվականին կոկորդի և թոքերի քաղցկեղովհիվանդ կանանց թիվը ԱՄՆ-ում կավելանա 20%-ով և այդ փաստերը 1991 թվականին հաստատեցին, որ կանանց քաղցկեղային ուռուցքները հասել են 19%-ի։ Այս իսկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կանանց զգայունությունը ծխախոտի ծխի նկատմամբ 2 անգամ բարձր է, քան տղամարդկանց մոտ։ Սխալ կլինի ասել, որ ծխախոտը կոկորդի, շնչափողի և այլ օրգանների քաղցկեղի առաջացման միակ պատճառն է։ Երկրորդ հիմնական պատճառը ալկոհոլի չարաշահումն է։
Ներկա ժամանակներում բազմաթիվ հետազոտություններ փաստեցին, որ կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառ է հանդիսանում ալկոհոլի չարաշահումը, ինչպես թունդալկոհոլային, այնպես էլ թույլալկոհոլային խմիչքները։ Հետազոտությունները ապացուցել են, որ քաղցկեղի առաջացման ռիսկը պայմանավորված է ալկոհոլի քանակով և օգտագործման հաճախականությամբ։
Կոկորդի քաղցկեղի առաջացման պատճառներն են՝
Հաճախ կոկորդի քաղցկեղով մարդիկ մահանում են քաղցկեղի հայտնաբերումից1-2 տարի անց, քանի որ հրաժարվում են վիրահատությունից՝ չցանկանալով զրկվել ձայնից։ Կոկորդի առաջին վիրահատությունը կատարվել է 1873 թվականին։ Այդ ժամանակից անհրաժեշտություն է առաջացել գտնել մեթոդ ձայնի վերականգման համար։ Ռուսաստանում Ս. Լ. Տապտապովանկատարել է բժշկափորձագիտական հետազոտություն և ստեղծեց մեթոդւկա, որի միջոցով ստեղծվում է կերակրափողային ձայն՝ կոկորդի հեռացումից հետո։ Ռուսաստանում ամեն օր ախտորոշվում են կոկորդի քաղցկեղով 55000 դեպք և որոնց անհրաժեշտ է կոկորդի հեռացում։
Կոկորդի քաղցկեղի սիմպտոմներն են՝
Սկզբնական շրջանում կոկորդի քաղցկեղի ժամանակ սիմպտոմներ ի հայտ չեն գալիս, երբ սիմպտոմներն ի հայտ են գալիս դա արդեն վկայում է քաղցկեղի մեծացման մասին։
Հիվանդության առաջին ախտանիշը կոկորդում ցավի առկայությունն է և ձայնի խռպոտությունը։ Որոշ ժամանակ այդ սիմպտոմներին միանում է դիսֆագիա՝ դժվարություն կլման ժամանակ, հազ, արյուն թքում, տհաճ հոտ բերանում, հնարավոր է լսողության վատացում, լիմֆատիկ հանգույցների աճ։
Այս կամ այն սիմպտոմի առկայությունը կախված է ուռուցքի տեղակայումից։ Եթե քաղցկեղը ձևավորվում է ըմպանի վերին հատվածում, ապա գերակշռում է կոկորդի ցավը՝ նման անգինայի։ Ըմպանի վնասվածության դեպքում հիվանդը զգում է ատամների ցավ, նրանք սկսվում են թափվել և ուղեկցվում է ըպանի քաղցկեղով։ Եթե ուռուցքը հայտնաբերվել է կոկորդում՝ ձայնալարերի մոտ, ապա առաջին հերթին հիվանդը ուշադրություն է դարձնում ձայնի փոփոխմանը՝ մինչև աֆոնիա։ Կարող է առաջանալ կոկորդում ջերմության զգացում, դժվարություն շնչառության ժամանակ։ Սիմպտոմների ի հայտ գալը, որը շարունակվում է 2-3 շաբաթ, հարկավոր է դիմել օտորինոլարինգոլոգի, որը կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ և կդնի ճիշտ դիագնոզ։ Այդ հետազոտությունները իրենց մեջ ներառում են լարինգոսկոպիա, ֆիբրոլարինգոսկոպիա, ռենտգենային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիա։
Չարորակ ուռուցքների շարքում կոկորդի քաղցկեղը համեմատաբար ավելի տարածված է։ Չարորոկ ուռուցքների հեռացումը խանգարում է հիվանդներին շնչառության ժամանակ և կորում է ձայնը պահպանվելով արտիկուլաթիոն ապարատի ճկունությունը և խոսքի նևրոֆիզիոլոգիական մեխանիզմները։ Խոսքային հաղորդակցումը կարող է վերականգնվել միայն պսևդոձայնի առաջացման դեպքում։ Կեղծ ձայնի ստեղծման համար անհրաժեշտ է նոր հմտություն կերակրափողում՝ վզի 5-6 ողերի շրջանում։ Հիվանդը դեռևս նախավիրահատական շրջանում՝ դիագնոզի դրումից հետո, երբ որոշվում է վիրահատության անհրաժեշտությունը, պետք է իմանան, որ հնարավոր է ձայնի վերականգնում և հետվիրահատական շրջանում անհրաժեշտ է լոգոպեդական պարապմունքներ։
Կոկորդի քաղցկեղի բուժումը համարվում է բավականին բարդ։ Այն կախվածմ է քաղցկեղի գտնվելու վայրից և զարգացման շրջանից։ Եթե քաղցկեղը հայտնաբերվել է վաղ շրջանում, ապա հնարավոր է բուժել ճառագայթային թերապիայով։ Իսկ եթե այն չի հայտնաբերվել վաղ շրջանում, ապա պահանջվում է մեծ, ծավալուն վիրահատություն՝ կարող է հեռացվել կոկորդն ու ըմպանը։ Եթե հեռացնում են ըմպանը, ապա տեղադրում են խողովակ, որով անցնում է սնունդը։ Պետք է դիմել բժշկի՝օտորինոլարինգոլոգի, եթե ձայնի մեջ նկատվում է խռպոտություն, կոպտություն, եթե վզի վրա ի հայտ են գալիս ուռած լիմֆատիկ հանգույցները, թքի մեջ արյուն։ Ըմպանի ուսումնասիրման ժամանակ նա արդեն կարող է զգուշացնել քաղցկեղի առկայության մասին։ Բայց հաստատման համար անհրաժեշտ է կատարել մի շարք հետազոտություններ։
0 ստադիա - Քաղցկեղի 0 ստադիան նշանակում է, որ ուռուցքը ունի շատ փոքր չափսեր և իր սահմաններից դուրս չի գալիս ևչի տարածվում այլ կողմ՝ լորձաթաղանթ, որը պատում է կոկորդը ներսից։ Կոկորդի քաղցկեղը 0 ստադիայում հայտնաբերվում է շատ քիչ, քանի որ ընթանում է առանց սիմպտոմների։ Օ ստադիայում ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 96-100% է։
1 ստադիա - 1-ին ստադիան նշանակում է, որ ուռուցքը մեծացել է։ Կոկորդի քաղցկեղի առաջին ստադիայում ձայնալարերը դեռ կարող են թրթռալ և առաջացնել ձայն։ 1-ին ստադիայում կոկորդի քաղցկեղի ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 80% է։
2 ստադիա - Կոկորդի քաղցկեղի 2-րդ ստադիան նշանակում է, որ ուռուցքը տարածվել է կոկորդի մյուս օրգանների վրա։ Ձայնալարերի աշխատանքի խանգարման արդյունքում ի հայտ է գալիս խռպոտ ձայն և աղմկոտ շնչառություն։ 2-րդ ստադիայում կոկորդի քաղցկեղի ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարում ~ 70% է։
3 ստադիա - Կոկորդի քազցկեղի 3-րդ ստադիան նշանակում է, որ ուռուցքը տարածվել է կոկորդի բոլոր մասերում։ 3-րդ ստադիայում ձայնը խռպոտ է կամ լրիվ բացակայում է։ Ճիշտ բուժման արդյունքումմ ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 60% է։
4 ստադիա - Կոկորդի քաղցկեղի 4-րդ ստադիան նշանակում է, որ ուռուցքը տարածվել է լիմֆատիկ հանգույցների կամ այլ օրգանների վրա։ 4-րդ ստադիայում ճիշտ բուժման արդյունքում ապրելու հավանականությունը 5 տարվա ընթացքում 25% է։
Կոկորդի քաղցկեղի բուժումը ներառում է ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, վիրաբուժական միջամտություն, ինչպես նաև սիմպտոմատիկ բուժում, որը իրականացվում է բուժող բժշկի կողմից տարբեր իրավիճակներում։ Նրա համար, որ կոկորդի քաղցկեղը հայտնաբերվի վաղ ստադիայում, անհրաժեշտ է առաջին իսկ կասկածի ժամանակ այցելել բժիշկ-ուռուցքաբանի։ Դրա համար անհրաժեշտ է դիմել մասնագիտացված ուռուցքաբանական հաստատություններ։
Այժմ կոկորդի վիրահատությունից հետո ձայնի վերականգման կարիք ունեն մոտ 2500 հազար մարդ (տարեկան)։ Քաղցկեղի բուժման հիմնական միջոցներնն են՝ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա և վիրաբուժական միջամտություն։
Քիմիոթերապիան համարվում է չարորակ ուռուցքների բուժման մեթոդներից մեկը։ Որոշ դեպքերում քիմիոթերապիան, որպես առանձնացված բուժման մեթոդ ի զորու է բուժել չարորակ ուռուցքների որոշ տեսակներ։ Իսկ այլ դեպքերում քիմիոթերապինա զուգակցվում է բուժման այլ մեթոդների հետ։ Ցիտոտոքսիկական քիմիոթերապևտիկ պրեպարատները խանգարում են բջիջների կենսագործունեությանը։
Կախված քաղցկեղի ստադիայից և տեսակից քիմիոթերապիայի միջոցով կարելի է.
Որոշ դեպքերում քիմիոթերապիան օգտագործվում է որպես բուժման եզակի մեթոդ, առանց որևէ այլ մեթոդի կիրառման։ Սակայն քիմիոթերապիային հաճախ զուգակցվում են վիրաբուժական և ճառագայթային մեթոդների հետ։ Որպես կանոն քիմիոթերապիայի համակցվածությունը այլ մեթոդների հետ բարձրացնում է բուժման արդյունավետությունը։
Քիմիոթերապիայի այլ մեթոդների հետ համակցվածության դեպքում հնարավոր է.
Քիմիոթերապիան տարբեր կերպ է ազդում տարբեր մարդկանց վրա։ Ինքնազգացողությունը քիմիոթերապիայի ժամանակ կախված է հիվանդի վիճակից, քաղցկեղի տեսակից, ուռուցքի զարգացման ստադիայից, պրեպարատների տեսակի օգտագործումից և դրանց դոզայից։ Բժիշկը չի կարող իմանալ, թե ինչպես կանցնի բուժումը։
Վիրաբուժական միջամտությունը իրենից ներկայացնում է վիրահատություն, որի ժամանակ հեռացվում է ուռուցքը, կոկորդի որոշ մասը, որտեղ տեղակայված է ուռուցքը, կամ ողջ կոկորդը։ Տարբերում են կոկորդի քաղցկեղի վիրահատման մի քանի տեսակներ։ Այս կամ այն մեթոդի ընտրությունը կախված է կոկորդի քաղցկեղի ստադիայից, չափսերից, ուռուցքի տեղակայման աստիճանից։
Տոտալ լարինգոէկտոմիա-այս վիրահատության ժամանակ հեռացվում է ողջ կոկորդը։
Մասնակի լարինգոէկտոմիա-սրա ժամանակ հեռացվում է կոկորդի մի մասը, որտեղ տեղակայված է ուռուցքը։
Կորդէկտոմիա-այս վիրահատության ժամանակ հեռացվում են ձայնալարերից մեկը կամ երկուսը։
Նորմայում մարդու խոսքը ապահովվում են ձայնալարերի տատանման և օդի արտաշնչման արդյունքում։ Ձայնալարերի հեռացումից հետո նորմալ ձայնի պահպանումը անհնար է։ Գոյություն ունի ձայնի վերականգման 3 հիմնական միջոց։ Ձայնալարերի հեռացման դեպքում կերակրափողային խոսք, տրախեակերակրափողային և էլեկտրոկոկորդ։ Այս բոլոր մեթոդները օգտագործում են ըմպանը, քիմքը, լեզուն, ատամները և շուրթերը վիբրացիայի առաջացման համար, որոնք ձևավորում են խոսքը։
Կերակրափողային խոսք- սա հատուկ տեխնիկա է, որը ստեղծում է ձայն կերակրափողի օգնությամբ։ Այս տխնիկային տիրապետելը ունի որոշ դժվարություններ, սակայն չի պահանջում հավելյալ վիրահատություններ։
Էլեկտրոկոկորդ- սա հատուկ սարք է, որը տեղադրվում է վզի առջևի վերին մասում, որի միջոցով սետղծվում է ձայն՝ կեղծ, մեխանիկական։ Էլոկտրոկոկորդը հիվանդների մեծամասնությանը տիրապետել խոսքի։ Սակայն ձայնի տեմբրը նման է ռոբոտի ձայնի և թողնում է տհաճ տպավորություն։ Հիվանդները հաճախ ամաչում են իրենց այդ ձայնից և հրաժարվում այդ կերպ հաղորդակցվել։
Տրախեոկերակրափողային-դա հատուկ փական է, որը տեղադրվում է վիրահատական ճանապարհով տրախեայի և կերակրափողի միջև։ Այդ փականը արտաշնչման ժամանակ առաջացնում է օդի տատանում՝ առաջացնելով ձայն։
Որոշ դեպքերում վիրահատության ժամանակ բժիշկը տեղադրում է տրախեոստոմ՝ լրացուցիչ ակոսիկ վզի առջևի մասում, որի միջոցով օդը ներթափանցում է թոքեր։
Ճառագայթային թերապիա- Ճառագայթային թորապիան համարվում է կոկորդի քաղցկեղի բուժման մեթոդներից մեկը և օգտագործվում է, որպես ինքնուրույն բուժման մեքոդ կամ համատեղվում է վիրաբուժական կամ դեղորայքային բուժման հետ։ Ճառագայթայինն թերապիան իրենից ներկայացնում է ուռուցքի ճառագայթում ռենտգենային ճառագայթներով, որոնք սպանում կամ փոքրացնում են են քաղցկեղային բջիջները։ Որպես կանոն ճառագայթային թերապիան կոկորդի քաղցկեղի ժամանակ շարունակվում է 5-8 շաբաթ։ Լուսարձակման գոտում ճառագայթները ոչնչոցնում են քաղցկեղային բջիջները, գենետիկ մատերիալները, որոնք կանխում են նրանց հետագա աճն ու գործունեությունը։ Սակայն, ճառագայթմամբ ինչպես հարված է հասցվում քաղցկեղային բջիջներին, այնպես էլ օրգանիզմի առողջ բջիջներին, որոնցից շատերը հետո ի զորու են վերականգվելու և աշխատելու նորմալ։ Ամբողջ ճառագայթային թերապիան ոչնչացնում է ինչքան հնարավոր է քաղցկեղային բջիջներ։ Ճառագայթային թերապիան կախված է քաղցկեղի տեսակից, ստադիայից։ Որոշ դեպքերում բուժումը նախատեսված է քաղցկեղային բջիջների լրիվ ոչնչացմանն ու ապաքինմանը։ Իսկ որոշ դեպքերում ուռուցքի փոքրացման և հիվանդի վիճակի թեթևացման համար։ Հիվանդները վիրահատությունից և ճառագայթային թերապիայից հետո ստանան լոգոպեդական օգնություն՝ ձայնի վորականգման համար։ Ճառագայթային թերապիայի ժամանակ լոգոպեդական աշխատանքները արգելվում են։ Լոգոպեդական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ է ունենալ օտորինոլարինգոլոգի եզրակացությունը չարորոկ ուռուցքների, մետաստազների մասին։ Կոկորդի ախտահարվածության դիագնոստիկան և բուժումը օտորինոլարինգոլոգիայի դժվարին խնդիրներից է, ինչպես նաև լոգոպեդիայի այնպիսի բաժնի, որը կոչվում է ֆոնոպեդիա։
Ձայնային խանգարումը ձայնի բացակայությունն է կամ դրա մասնակի խանգարումը ձայնային ապարատի տարբեր պաթոլոգիական փոփոխությունների արդյունքում։ Հատկապես լուրջ ձայնային խանգարումները հանդիպում են կոկորդում օրգանական փոփոխությունների ժամանակ։ Ամեն տարի մեծանում է կոկորդի քաղցկեղով հիվանդների թիվը։ Չնայած հաջող ածտորոշմանը հիվանդների մեծամասնությունը բուժումը սկսում է հիվանդության 2-3 ստադիաներում։
Անցած դարի սկզբինկերակրափողային ձայնի մեխանիզմն ու տեխնիկաներ ը նկարագրել է Մ. Սերամանը։ Ողջ աշխարհում ամեն օր կոկորդի քաղցկեղով հիվանդանում է ~ միլիոն մարդ, որոնք չեն հետևում քաղցկեղային հիվանդություններին։
20-25 տարի առաջ Հունաստանում խոսք անգամ չէր կարող լինել կոկորդի հեռացումից հետո ձայնի վերականգման համար, քանի որ այդպիսի վիրահատությունները կատարվում էին հազվադեպ և նրանց ձայնի վերականգման համար մեթոդներ չկային։ Վերջին տասնամյակներում ինչպես Հունաստանում, այնպես էլ ողջ աշխարհում մեծացել է քաղցկեղով հիվանդների թիվը, ինչպես նաև կոկորդի քաղցկեղով։
Կոկորդի հեռացումը ներառում է մի շարք պաթոլոգիական փոփոխություններ.
Այս մարդիկ կտրվում են իրենց շրջապատից՝ չզգալով իրենց հասարակության լիարժեք անդամ։
Կոկորդի քաղցկեղի հեռացումից հետո ձայնի վերականգնումը իրականանում է 4 փուլով։
1-ին փուլ-Նախապատրաստական։ Ուսումնասիրվում է հիվանդի հոգեկան վիճակը, անցկացվում է հոգեթերապիա։ Այս փուլում կատարվում են շնչառական վարժություններ՝
2-րդ փուլ- Պսևդոձայնի ձևավորում և կերակրափողային ձայնի ստեղծում։ Որի ժամանակ կիրառվում են մի քանի վարժություններ՝
3-րդ փուլ- Այս փուլում տեղի է ունենում կերակրափողային ձայնի ավտոմատիզացիա։ Հիվանդին խնդրում են արտաբերել կարճ արտահայտություններ։ Հետզհետե խոսքը դառնում է պարզ և հասկանալի։
Ձայնային վարժություններ ձայնավոր հնչյունների համար։ Առաջին հերթին դրվում են Ա, Օ, Ու, Է ձայնավորները։ Ձայնավոր հնչյունները սկզբում արտասանվում են առանց ձայնի։ Աստիճանաբար մեծանում է կրկնող ձայնավորների թիվը։
Օրինակ՝ ա է
Հաջորդ փուլում
Օրինակ՝ ա, օ ա, օ, ու
Այնուհետև հիվանդներից պահանջվում է ձայնավորները արտաբերել փոքր ընդմիջումներով 1-3 վայրկյան։
Օրինակ՝ ա-, ա---, ա-, է--, ա--, ու--։ Ձայնավորները արտաբերել երկարատև։
Ձայնարտաբերության ճիշտ դաստիարակումը անց է կացվում սովորական կորեկցիոն մեթոդներով։ Կարևորը օդի հոսքի ուղղության մշտական հսկումն է։ Դժվար դեպքրում կարելի է կիրառել քթանցքների ժամանակավոր սեղմում, որի ժամանակ հնչյունն արտասանվում է առավել հնչելի ու ցայտուն։
Որից հետո արտաբերում են կարճ արտահայտություններ՝ «Խնդրեմ», «Բարև ձեզ», «Որտեղ է հեռախոսը», հետզհետե ավելացնելով բառերի մեջ վանկերի քանակությունը և արտահայտության մեջ բառերի քանակությունը։ Այս ամենի ստացումից հետո արտաբերել կարճ, փոքրիկ նախադասություններ՝ «Այսօր տաք օր է», «Վաղը կգնամ զբոսանքի»։
4-րդ փուլ- Տեղի է ունենում կերեկրափողային ձայնի ձևավորում։
Այժմ ողջ աշխարհում կոկորդի հեռացումից հետո տարածված է ձայնային պրոթեզավորումը։ Ձայնային պրոթեզավորումը ստեղծվել է 1980 թվականին ամերիկացի լարինգոլոգների և ֆոնիատորների կողմից և հիմնովին մտել կիրառության մեջ աշխարհի գրեթե բոլոր օնկոլոգիական հաստատություններում։ Որի համար տրախիայի և կերակրափողի վերին հատվածում փոսիկ, անչք են առաջացնոմ։ Ձայնային պրոթեզը թույլ է տալիս արտաշնչման ժամանակ ճդը ուղղել տրախիայից կերակրափող, որի արդյունքում առաջանում է կերակրափողի պատի և ըմպանի ներքին հատվածի տատանումներ։ Այս եղանակով առաջանում է ձայն։ Ձայնի բարձրությունը, էմոցիոնալությունը, որակը հիվանդներին թույլ է տալիս ազատ շփվել շրջապատողների հետ։
Այս մեթոդին տիրապետելը բավականին հեշտ է։ Հիվանդների 90%-ը բարեհաջող է անցնում ձայնի վերականգնումը այս մեթոդի օգտագործման շնորհիվ։ Ձայնային պրոթեզավորումն կարող է իրականացվել անմիջապես վիրաբուժական միջամտության ժամանակ։ Ձայնային պրոթեզի օգտագործման միջին ժամանակահատվածը 6 ամիս է, որից հետո ձայնայն պրթոեզը փոխարինվում է նորով։ Այս մեթոդը ևս ունի թոեություններ։
Մագնիսային փականները բավականին թանկ են և այդ պատճառով շատ հիվանդներ մագնիսային փականի փոխարեն օգտագործում են իրենց մատը։
Հյուսիսային Իրանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ չափազանց տաք թեյի կանոնավոր օգտագործումը էապես ավելացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը։
Գիտնականների միջազգային խումբը հյուսիսիրանյան Գոլեստան շրջանում (որտեղ կերակրափողի քաղցկեղով հիվանդների թիվը աշխարհում ամենաշատն է) հետազոտել է չափազանց տաք թեյ խմելու սովորության և կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականության միջև առկա կապը։ Հետազոտություններին մասնակցել են 300 տեղացիներ կերակրափողի քաղցկեղի հաստատված ախտորոշմամբ և 571 մարդ վերահսկիչ խմբում։ Սև թեյի օգտագործումը երկու խմբերում էլ հավասար է եղել և կազմել է օրական շուրջ մեկ լիտր։
Գոլ թեյի օգտագործումը (ոչ ավել քան 65 աստիճան ըստ Ցելսուսի) տաք թեյի համամեմատ՝ (65-69 աստիճան) կրկնակի անգամ ավելացնում է կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ չափազանց տաք թեյը (70 աստիճան և ավել)` 8 անգամ։ Խմած թեյի ծավալը չի անդրադառնում ռիսկայնության վրա։ Չափումներում թերացումների նվազեցման համար գիտնականները չափել են 50 հազար տեղացի բնակչության կողմից օգտագործվող թեյի ջերմաստիճանը։ Չափված մեծությունները տատանվում էին 60-ից ցածր մինչև 70-ից բարձր աստիճանի մակարդակում և ընդհանուր առմամբ ստացված տվյալները հաստատվել են։
Հետազոտությունների արդյունքների հիման վրա հեղինակները խորհուրդ են տալիս թեյը խմել ոչ շուտ, քան այն եռալուց 4 րոպե անց։
Գազարը ոչ միայն օգտակար է տեսողության համար, այլև կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը, ինչպես նաև պաշտպանել քաղցկեղից։ Գիտնականները հավաստում են, որ ամբողջ խնդիրը կարոտինիդների մեջ է` հակաօքսիդանտների մի խումբ, որոնք նաև առկա են դդումի մեջ։
Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են սրտի հիվանդությունները և քաղցկեղը, հարուցվում են ԴՆԹ-ի, սպիտակուցների և ճարպերի թթվածնային վնասվածքով։ Բացահայտվել է, որ կարոտինոիդները, ներառյալ բետա-կարոտինը, ալֆա-կարոտինը և լիկոպինը, արգելակում են այդ վնասը;
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկորդի քաղցկեղ» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.