Կլեոպատրա Պոնտացի (մ.թ.ա. 110 - մ.թ.ա. 58), պոնտացի արքայադուստր, որի ծնողներն են եղել Միհրդատ VI Եվպատորը և նրա քույր Լաոդիկան։ Կլեոպատրան հայտնի է եղել նաև որպես Կլեոպատրա ավագ, որպեսզի տարբերվեր իր անվանակից քրոջից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կլեոպատրա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կլեոպատրա Ավագ, Թագուհի ...
Կլեոպատրա Ավագ
Թագուհի
Ծնվել է՝մ.թ.ա. 110
Մահացել է՝մ.թ.ա. 58
ՀայրՄիհրդատ VI Եվպատոր
ՄայրԼաոդիկա
ԵրեխաներԱրտավազդ Բ և Տիգրան Կրտսեր
Փակել

Կլեոպատրա Պոնտացու ծնողները Կլեոպատրա Պոնտացին ծնվել է Ք.Ա. 110 թվականին։ Հայրը` Միհրդատ Եվպատոր և մայրը` Լաոդիկան։

Հայրը եղել է 11 տարեկան, երբ իր գլխին դրել են արքայի թագը։ Մայրը չի սիրել որդուն և ցանկացել է սպանել, բայց Միհրդատը փախել է և սովորել դիմանալ ամեն ինչի, անգամ փորձել է տարբեր թույներ և հակաթույներ, սովորում է 23 լեզու։ Վերադառնում է 17 տարեկանում։ Պալատի օրիորդներից իրեն կին է ընտրում Լաոդիկային՝ իր քրոջը։

Միհրդատը երկար ժամանակով բացակայում է պալատից, և Լաոդիկան դավաճանում է նրան երեք տարբեր այրերի հետ։ Միհրդատը վերադառնում և իմանում է, որ իրեն պատրաստվում է իր կինը թունավորել, բայց քանի որ գիտեր ամեն թույնի հակաթույնը, հասկանում է և ստիպում նրանց ուտել ողջ պարունակությունը, և Լաոդիկեն իր սիրեկանների հետ մահանում է։

Կլեոպատրայի և Տիգրանի ամուսնությունը Մ.թ.ա. 94 թվականին կնքված Հայ-պոնտական դաշինքի արդյունքում 16 տարեկան Կլեոպատրան ամուսնանում է Տիգրանի հետ, որն այդ ժամանակ 46-47 տարեկան էր։

Կլեոպատրան այնքան գեղեցիկ էր, որ նմանվում էր հայոց աստվածուհի Աստղիկին։ Նա Տիգրանին պարգևում է 3 արու զավակ`

  • Զարեհ-Նրան սպանում է Տիգրան Մեծը դավադրության համար։
  • Տիգրան Ավագ-Նրան ևս սպանում է Տիգրան Մեծը։
  • Տիգրան Կրտսեր։

Տես Նաև

Գրականություն

  • Mayor, A. The Poison King: the life and legend of Mithradates, Rome’s deadliest enemy, Princeton University Press, 2009
  • Khachʻatryan, Hayk (2001) Queens of the Armenians : 150 biographies based on history and legend, Sekhpossian, Nouné (transl.); Merguerian, Barbara J. (Ed.), Yerevan : «Amaras» ; Boston, MA : Armenian International Women’s Association Press, ISBN 0-9648787-2-0

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.