ֆրանսիացի պարուհի From Wikipedia, the free encyclopedia
Կլեո դե Մերոդ (ֆր.՝ Cléo de Mérode, լրիվ անունը Կլեոպատրա Դիանա դե Մերոդ, անգլ.՝ Cléopatra Diane de Mérode; սեպտեմբերի 27, 1875, Փարիզ — հոկտեմբերի 11, 1966, Փարիզ), ֆրանսիացի պարուհի, Հիասքանչ դարաշրջանի աստղ[5]։
Կլեո դե Մերոդ ֆր.՝ Cléo de Mérode | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1875[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1966[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Պեր Լաշեզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | բալետի պարող, բնորդ և muse |
Ծնողներ | հայր՝ Carl von Merode? |
Ստորագրություն | |
Cléo de Mérode Վիքիպահեստում |
Կլեո դե Մերոդը ավստրիացի, բելգիական վան Մերոդ ազնվական տոհմից՝ բնապատկերի նկարիչ Կարլ Ֆրայհեր դե Մերոդի (1853-1909) դուստրն էր[6][7]։ Նրանց ազնվական տոհմը ընտանեկան տարբեր կապեր ուներ եվրոպական ազնվական շատ ընտանիքների հետ։
Կլեոն ավարտել է Փարիզի օպերային կից բալետի դպրոցը։ 11 տարեկանից ելույթ է ունեցել բեմում։ 1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսում Կամբոջայի պարերով է հանդես եկել։ Պարել է Ֆոլի Բերժեում։ Ելույթներ է ունեցել Համբուրգում, Բեռլինում, Պետերբուրգում, Բուդապեշտում, Նյու Յորքում։ Օժտված է եղել առանձնահատուկ գեղեցկությամբ և բնորդ է եղել բազմաթիվ նկարիչների, քանդակագորխների ու լուսանկարիչների համար։
Նրան նկարել են Դեգան, Տուլուզ Լոտրեկը, Բոլդինին, Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Կաուլբախը Ֆրանց ֆոն Լենբախը, լուսանկարել են Լեոպոլդ Ռոյտլինգերը, Ֆելիքս Նադարը և նրա որդին՝ Պոլը։ Նրա լուսանկարներով բացիկները մեծ ժողովրդականություն էին վայելում 19-րդ դարի վերջին — 20-րդ դարի սկզբին։ «Իլուստրասիոն» ամսագիրը 1896 թվականին 130 ժամանակակից գեղեցկուհիներից Կլեոյին գեղեցկության թագուհի էր ընտրել։
1896 թվականին Փարիզի սալոնում քանդակագործ Ալեքսանդր Ֆալգիերի ներկայացրած՝ «Պարուհին» քանդակը մեծ սկանդալ առաջ բերեց[8]։ Արձանը մերկ էր, բայց Կլեոն պնդում էր որ արձանի միայն գլխի համար էր կեցվածք ընդունել, իսկ մարմինն ուրիշինն է։ Շատ ժամանակակիցներ գտնում էին, որ քանդակագործը օգտագործել է պարուհու մարմնի մուլյաժը։ Այդ կարծիքին էր նաև Պոլ Գոգենը։
Կլեոյի բազմաթիվ երկրպագուների մեջ էր նաև Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը, ինչի մասին պարուհին գրել է իր հիշողություններում։ Սրա համար փարիզեցիները կատակով Լեոպոլդին Կլեոպոլդ էին անվանում։
Կլեո դե Մերոդը թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.