ֆիլմի ժանր From Wikipedia, the free encyclopedia
Կինոֆանտաստիկա - գեղարվեստական կինեմատոգրաֆիայի ժանր և ուղղություն, որը կարելի է բնորոշել պայմանականության բարձր աստիճանով։ Ֆանտաստիկ ֆիլմերի իրադարձությունները միտումնավոր կերպով հեռացված են առօրյա իրականությունից․ ինչը արվում է կոնկրետ գեղարվեստական խնդիրների ձեռքբերման համար, որին հասնելը առավել հարմար է ֆանտաստիկայի միջոցներով։ Ֆիլմի պայմանականության բնույթը կախված է հատուկ ուղղությունից կամ ժանրից՝ գիտական ֆանտաստիկա, ֆենտեզի, սարսափ ֆիլմեր և ֆանտասմագորիա, սակայն այս բոլորը կարող են լայն առումով հասկացվել որպես կինոֆանտաստիկա։Կինեմատոգրաֆիայի կոմերցիոն կինոյի ժանրում գոյություն ունեն ֆանտաստիկայի ավելի նեղ պատկերացումներ, այս ամենի համաձայն կինոֆանտաստիա չի համարվում ։Կինոֆանտաստիկան, նեղ առումով՝ զանգվածային և զուտ կոմերցիոն ժանր է, օրինակ․ «Տիեզերական ոդիսական 2001»
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կինոֆանտաստիկայի լայն ըմբռնումը թույլ է տալիս ավելի լավ պատկերացում ստանալ առարկայի մասին։ Դրա էվոլյուցիան շատ հաճախ հետևել է առավել դինամիկ զարգացող ֆանտաստիկ գրականության զարգացմանը։Սակայն կինոն ի սկզբանե օժտված է վիզուալ հատկություններվ, որից գրավոր գրականությունը գրեթե զուրկ է։ Շարժանկարը հեռուստադիտողի կողմից ընկալվում է որպես հուսալի, պատկերն այստե՛ղ և հիմա, ընդ որում հավաստիության տպավորությունը կախված չէ էկրանին ծավալվող գործողության ֆանտաստիկության չափից։
Կինոֆանտաստիկան ակտիվորեն օգտագործում է տեխնիկայի դարաշրջանի մորֆոլոգիան։ Մորֆոլոգիան ֆանտաստիկայի ժանրի հիմնական կառուցվածքային բաղադրիչներից մեկն է, նա խաղում են ավելի մեծ դեր, քան, ըստ էության գաղափարները, որոնք եկել են գիտությունից։Դանիացի փիլիսոփա և ֆանտաստիակայի ժանրի մասնագետ Պեր Շելդը իր՝ «Անդրոիդներ, հումանոիդներ և այլ ֆոլկլյորային հրեշներ» գրքում նշում է ֆանտաստիկ ֆիլմի տարբերությունը գիտա-ֆանտաստիկ գրականությունից, վերջինս պահում է կապը գիտության հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.