From Wikipedia, the free encyclopedia
Կինովար (հին հունարեն՝ κιννάβαρι, լատին․՝ cinnabari), միներալ, սնդիկի սուլֆիդ[2]։
Կինովար | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | HgS |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 2.CD.15a[1] |
Դանա դասակարգում | 2.8.14.1 |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 2,3 ± 0,2 |
Ենթակատեգորիա | cinnabar mineral group? և սուլֆիդներ |
Քիմիական կազմը՝ HgS, պարունակում է 86, 2% սնդիկ։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է ռոմբոէդրիկ բյուրեղներ, հատիկավոր, կամ փոշեխառն զանգվածներ։ Գույնը՝ վառ և շագանակագույն կարմիր, փայլը՝ ալմաստի։ Կարծրությունը՝ 2-2,5, խտությունը՝ 8000 կգ/մ³։ Կինովարը սնդիկի առավել տարածված միներալն է։ Հանդիպում է հիդրոթերմալ մերձմակերևութային քվարցի, կալցիտի, բարիտի, սակավ՝ ռեալ-գարի, բնածին ոսկու հետ[2]։
Կինովարի հունարեն, դեռևս Թեոֆրաստի կողմից օգտագործվող, անվանումը վարկածներից մեկի համաձայն առաջացել է հին պարսկերեն Zinjifrah բառից, որը նշանակում էր «վիշապի արյուն»։
Հանքավայրեր հայտնի են Ուկրաինայում, Ղրղզստանում, Ալթայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում[2]։
Կիրառվում է սնդիկի ստացման, գեղարվեստական ներկերի պատրաստման համար։ Որպես գեղարվեստական ներկ, կինովարը օգտագործում էին տակավին Հին Եգիպտոսում[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.