Կիլո-ն (հունարեն՝ χίλιοι – «հազար» ) (հայերեն նշանակումը՝ կ, միջազգային նշանակումը՝ k) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 103 (1000) անգամ։
Օրինակ՝
1 կիլոգրամ (1 կգ) — 1000 գրամ
1 կիլոմետր (1 կմ) — 1000 մետր
1 կիլովատտ (1 կՎտ) — 1000 վատտ
1 կիլոջոուլ (1 կՋ) — 1000 ջոուլ
1 կիլոֆլոպս — 1000 ֆլոպս
Կիլոն որպես երկուական նախածանց
Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ կիբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 1024-ով և ոչ թէ հազարով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ կիլոբայթը=1024բայթ։
Տես նաև
Ծանոթություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.