From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից ազատ գոտի (անգլ.՝ Central Asian Nuclear-Weapon-Free Zone - CANWFZ), միջուկային զենքից ազատ գոտու պայմանագիր Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի կողմից միջուկային զենք չարտադրելու, ձեռք չբերելու, չփորձարկելու կամ չտիրապետելու պարտավորություն։ Պայմանագիրը ստորագրվել է 2006 թվականի սեպտեմբերի 8-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զենքի փորձարկման պալիգոնում և հայտնի է նաև որպես Սեմիպալատինսկի պայմանագիր, Սեմեյի պայմանագիր կամ Սեմիի պայմանագիր (անգլ.՝ Treaty of Semipalatinsk, Treaty of Semei կամ Treaty of Semey):
Պայմանագիրը վավերացվել է Ղրղզստանի, Ուզբեկստանի[1], Թուրքմենստանի[2], Տաջիկստանի[3] և Ղազախստանի կողմից և ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտի 21-ին[4]։
Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[6] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[7] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[8] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[9] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[10] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[11] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[12] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[13] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[14] |
Ընդամենը: |
Կենտրոնական Ասիայի միջուկային զենքից ազատ գոտու ստեղծմանն ուղղված քայլերը սկսվել են Ալմաթիայի հռչակագրով, 1992 թվականին[15]։ Նման գոտի ստեղծելու մասին բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունել է միաձայն, 1997 թվականին[16] և վերահաստատել է 2000 թվականին[17]։
Տեղեկանալով Հարավարևելյան Ասիայի միջուկային զենքից զերծ գոտու նմանատիպ համաձայնագրի նկատմամբ միջուկային տերությունների աջակցության բացակայության մասին՝ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները ներգրավվեցին բանակցություններում։
Ռուսաստանն ու Չինաստանը հավանություն տվեցին պայմանագրին, իսկ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը մի կետի վերաբերյալ առարկություն ունեին․ այդ կետում ասվում էր, որ Պայմանագիրը չի ազդի նախորդ միջազգային պայմանագրերով ստորագրած կողմերի իրավունքների և պարտականությունների վրա, քանի որ արդեն գոյություն ունի Տաշքենդի պայմանագիրը, որում ներգրավված է Ռուսաստանը[18]։
ԱՄՆ-ը նաև սկզբունքորեն դեմ էր որևէ գոտու ստեղծմանը, որը խոչընդոտում է «գոյություն ունեցող անվտանգության պայմանավորվածությունները՝ ի վնաս տարածաշրջանային և միջազգային անվտանգության կամ այլ կերպ խոչընդոտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ երաշխավորված անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը»[19]։
ԱՄՆ-ը առարկություն ուներ նաև այն պատճառով, որ Իրանը կարող է դիմել Պայմանագրին միանալու ցանկությամբ, ուստի այդ դրույթը հեռացվեց[18]։
Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան ոչ պակաս մտահոգված էին նաև այն հնարավորությամբ, որ Պայմանագիրը կարող է արգելել տարածքով միջուկային զենքի տարանցումը[18]։
Չնայած Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի կողմից պայմանագիրը արգելափակելու փորձերին, այն վերջապես ստորագրվեց 2006 թվականի սեպտեմբերին, չնայած նրանք դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևին, որը ողջունում էր պայմանագրի ստորագրումը 2006-ի դեկտեմբերին[20]։
Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները (որոնք նաև՝ միջուկային զենք ունեցող ևմիջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հինգ տերություններն են) ստորագրել են պայմանագրի Արձանագրությունը 2014 թվականի մայիսի 6-ին, որը տրամադրում է իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքներ CANWFZ դաշնագրի կողմերի դեմ միջուկային զենք չօգտագործելու կամ այն օգտագործելու սպառնալիքի մասին[21][22]։
2016 թվականի մայիսի դրությամբ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամները, բացառությամբ Միացյալ Նահանգների, վավերացրել են արձանագրությունները[23]։
Երկիր | Ստորագրում | Ի պահ հանձնում |
---|---|---|
Ղազախստան | 2006 սեպտեմբերի 8 | 2008 նոյեմբերի 26 |
Ղրղզստան | 2006 սեպտեմբերի 8 | 2007 մարտի 22 |
Տաջիկստան | 2006 սեպտեմբերի 8 | 2008 նոյեմբերի 12 |
Թուրքմենստան | 2006 սեպտեմբերի 8 | 2008 ապրիլի 19 |
Ուզբեկստան | 2006 սեպտեմբերի 8 | 2007 ապրիլի 2 |
Երկիր | Ստորագրում | Ի պահ հանձնում |
---|---|---|
Չինաստան | 2014 մայիսի 6 | 2015 օգոստոսի 17 |
Ֆրանսիա | 2014 մայիսի 6 | 2014 նոյեմբերի 17 |
Ռուսաստան | 2014 մայիսի 6 | Jun|22 |
Միացյալ Թագավորություն | 2014 մայիսի 6 | 2015 հունվարի 30 |
ԱՄՆ | 2014 մայիսի 6 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.