From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր հսկա կյանքի վերջնափուլին հասած աստղ։ Այս շրջանում վերջանում է աստղի վառելիքը՝ ջրածին, պակասում է էներգիայի արտադրությունը. աստղը սառչում է և կենտրոնաձիգ ձգողականության ուժի ներգործությամբ սկսում է սեղմվել, ինչի արդյունքում միջուկը սկսում է տաքանալ և տաքացնել աստղի ներքին շերտերը։ Տաքացած գազը սկսում է ընդարձակվել։ Աստղի տրամագիծը այս փուլում կարող է շեշտակի մեծանալ, ինչի արդյունքում աստղը դառնում է կարմիր հսկա։ Բայց դրա արդյունքում աստղի միջուկը դառնում է անկայուն և շատ վտանգավոր։ Էներգիայի սինթեզի համար այլևս ջրածին չկա, և աստղը սկսում է հելիում այրել և առաջացնել ածխածին։ Սրա հետևանքով դուրս է մղվում մեծ քանակով էներգետիկ ալիքներ, որոնք և ճեղքում են նրա արտաքին շերտերը և այն սկսում է կամաց-կամաց ցրվել։ Աստղը մահանում է։ Նրանից մնում է միայն շատ տաք և խիտ միջուկը։ Կարմիր հսկան դառնում է սպիտակ թզուկ։ Աջ կողմում պատկերված է այդ աստղերից մեկը՝ Բետելգեյզեն։ Այն լինելով կարմիր հսկա՝ շատ անկայուն է։ Այն կարող է ամեն վայրկյան պայթել, բայց կարող է պայթել նաև միլիոն տարի հետո։ Հավանականությունը, որ այս աստղը կպայթի այսօր կամ միլիոն տարի հետո, նույնն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արեգակը 5-7 միլիարդ տարի հետո դուրս կգա հիմնական հաջորդականությունից և կսկսի վերածվել կարմիր հսկայի։ Արեգակը որպես կարմիր հսկա՝ Արեգակը կմեծանա այնքան, որ կկլանի Մերկուրին, Վեներան և, հնարավոր է նույնիսկ Երկիրը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր հսկա կատեգորիայում։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.